Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՏՈՆ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔՈՒՄ

26.05.2014

 

 ,,Վորլդ Վիժն Հայաստան,, Գավառի տարածքային զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ , ,,Գեղարեգ,, կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2014 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Գավառ քաղաքում և նրա հարակից   11 համայնքներում   անցկացրեց   շախմատի պատանիների և երիտասարդների տարածքային առաջնություն՝ 11-25 տարեկանների շրջանում:  Առաջնությունն անցկացվեց երկու փուլով: Առաջին` համայնքային փուլի մրցումներին մասնակցեց 269 պատանի շախմատիստ:  Այս փուլում հաղթող ճանաչված 38 շախմատիստ  մայիսի 26-ին   մասնակցեցին  մրցաշարի եզրափակիչ փուլին, որի փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին  Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը,  ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը այլ պաշտոնյաներ: Եզրափակիչ փուլի հանդիսավոր արարողության ընթացքում նախաձեռնող կազմակերպությունների կողմից     պատվոգրերով, շնորհակալագրերով և հուշանվերներով խրախուսվեցին համայնքային փուլում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը  զբաղեցրած բոլոր մասնակիցները և եզրափակիչ փուլում առաջին 6 տեղերը զբաղեցրած շախմատիստները: ,,Վորլդ Վիժն Հայաստան,, Գավառի տարածքային զարգացման ծրագրի հովանավորությամբ եզրափակիչ փուլում հաղթող ճանաչված 6 մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ամառային հանգիստը կազմակերպել    մարզի տարածքում և  ,,Պատիվ ունեմ…,, ռազմահայրենասիրական ծրագրի շրջանակներում  այցելել զորամաս և իրենց շախմատային կարողությունները փորձել զինվորների հետ:  Մրցաշարի ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար խրախուսվեցին նաև լավագույն    մարզիչները  և   հանրակրթական  դպրոցները:   Մարզի ղեկավարն իր գոհունակությունն հայտնեց նման  նախաձեռնության համար: Նրա խոսքով      հենց այստեղից են  սկիզբ առնում շախմատային  մեծ  հաղթանակները:  Իսկ այս մրցապայքարում աչքի ընկած շախմատիստները  մարզպետի առաջարկով ցանկության դեպքում կարող են ներկա գտնվել   նաև ,,Սևանա Լիճ- 2014թ,, շախմատի  միջազգային մրցաշարին: Իր հերթին նախաձեռնությունը կարևորեց նաև ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը: Նրա խոսքով Գեղարքունիքի մարզը աստիճանաբար ձեռք է բերում շախմատային համբավ: Ուստի հարկավոր է խրախուսել շախմատի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերած երեխաներին:  Հանդիպման ավարտին գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը միաժամանակյա խաղ անցկացրեց մրցաշարի 14 ուժեղագույն շախմատիստների հետ՝ բոլորի նկատմամբ տանելով  հաղթանակ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38