Նորություններ

ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 8-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՎԱՐԴԵՆԻԿԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԹԻՄԸ 03.04.2014
Գավառ քաղաքի ավագ դպրոցում ապրիլի 3-ին կայացավ Գեղարքունիքի մարզի շախմատի համադպրոցական օլիմպիադան, որին մասնակցեցին Գավառ, Սեւան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքների եւ Վարդենիկ գյուղի կրթահամալիրի թիմը: Օլիմպիադան անցկացվեց շրջանաձեւ կարգով: Օլիմպիադան կազմակերպվում է ՀՀ Շախմատի ակադեմիայի եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության համատեղ ջանքերով, Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինանսական աջակցությամբ: ՀԲԸՄ ներկայացուցիչ Ինեսա Մարգարյանի տեղեկացմամբ`շախմատի համադպրոցական 8-րդ օլիմպիադայի ...

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 02.04.2014
Ապրիլի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էր նաև ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը: Խորհրդակցության ընթացքում մարզի մի շարք համայնքերի ղեկավարների հետ քննության առնվեցին համայնքներում խմելու ջրի մատակարարման համակարգերի նորացման, ջրամատակարաման սպասարկման բարելավման հետ կապված խնդիրներ: ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ տեխնիկական տնօրեն Վարդան Մելքոնյանը ներկայացրեց այն համայնքների ցանկը, որտեղ 2013 թվականին իրենց ...

ՔԱՄԻՆ ԶԳԱԼԻ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌԵԼ ՄԱՐԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 01.04.2014
Մարտի 29-30-ի ընթացքում գրանցված ուժեղ քամիները Գեղարքունիքի մարզում զգալի վնաս են պատճառել հատկապես Վարդենիսի տարածքի համայնքներում, որտեղ քամուց տուժել են բնակարաններ և օժանդակ շինություններ: Կարճաղբյուրում Շահվալադ Մանուկյանի բնակարանի մոտ 220 քառակուսի մետր տանիքն ու նրա մեջ եղած իրերը քամին ամբողջությամբ տեղափոխել է հարևան հողամաս: Ըստ Կարճաղբյուրի գյուղապետարանում ստեղծված հանձնաժողովի նախնական եզրակացության` Մանուկյանների բնակարանի վերականգնման համար պիտանի չեն ոչ փայտյա հեծաններն ու տախտակները, ոչ...

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՊԱՏԱՆԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 27.03.2014
Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-րդ դասարանի աշակերտների hամար Ռուսաստանի Դաշնության «Живая классика» պատանի ընթերցողների մրցույթի հիմնադրամը նախաձեռնել և անցկացնում է պատանի ընթերցողների մրցույթ` հետագայում ՌԴ-ի մրցույթին մասնակցելու նպատակով: Մրցույթը նպատակ ունի մասսայականացնել ընթերցանությունը երեխաների շրջանում, վերականգնել ընտանեկան ընթերցանության սովորույթները, գրադարանների հանդեպ հասարակության հետաքրքրությունը, տաղանդավոր երեխաներին ի հայտ բերել և հովանավորել, բարձրացնել ժամանակակից ռուս գրականության նկատմամբ հետաքրքրությունը: Մարզում մրցույթը ...

ԿԱՏԱՐՎԵՑ ԱՐԵՎԱԳԱԼԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ 19.03.2014
Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարվեց Արեւագալին նվիրված ժամերգություն: Արեւագալը Ներսես Շնորհալի հայրապետի կողմից հաստատվել է Մեծի պահոց 40-օրյա շրջանի համար: Ժամերգությանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ: Ժամերգության ընթացքում հնչեցին Ներսես Շնորհալու կողմից բարեփոխված եւ հորինված երգեր, որոնք...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 12.03.2014
Մարտի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմումատուները՝ 24-ն էին: Տեղում բավարարվեց պետական պատվերի շրջանակներում բուժում կազմակերպելու, շինարարական խնդիրների կարգավորմանն աջակցելու և դրամական օգնություն ստանալու վերաբերյալ 10 քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները: Աշխատակազմում հաշվառվեցին աշխատանքի տեղավորման 1 և դրամական աջակցություն ստանալու խնդրանքով մարզպետին ներկայացրած 13 դիմումները, որոնց պատասխան կտրվի...


