Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ

29.06.2014

  «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հունիսի 29-ը նշվում է որպես  ,,Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր»: Պատմական տեղեկություններով   Ղարաբաղյան ազատամարտում ամենից շատ կորածներ գրանցվել  են հունիսի 29-ին: Այդ օրվանից 76 ազատամարտիկների մասին տեղեկություն չկա: Դրանց թվում են ,,Արաբո,,  ,,Արծիվ 13,, ,,Զեյթուն,, և Ղարաբաղից այլ ջոկատների ազատամարտիկներ: Ըստ վիճակագրության, Հայաստանի Հանրապետությունից անհայտ կորած են համարվում 400-ից ավելի ազատամարտիկներ, իսկ ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում կորած են համարվում 1000-ից ավելի ազատամարտիկներ:   Հիշատակի օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետի 2014 թվականի հունիսի 25-ի որոշմամբ    Գեղարքունիքի  մարզի Սևանի, Վարդենիսի, Գավառի և Մարտունու  տարածքների  համայնքներից Արցախյան ազատամարտում անհայտ կորած 19 ազատամարտիկների ընտանիքներին  հանձնվեցին դրամական պարգևներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55