Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

04.07.2014

 

Այսօր Գեղարքունիքի մարզային ենթակայության 117 հանրակրթական դպրոցներից 115  հիմնական և միջնակարգ դպրոցներում  տեղի ունեցան 2013-14 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություններ:   Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության տվյալներով  մարզի  26 հիմնական դպրոցներից հիմնական կրթության վկայականներ ստացան ավելի քան 2400 , իսկ 89 միջնակարգ դպրոցներից միջնակարգ կրթության ատեստատ ստացան  մոտ 2000 շրջանավարտներ: Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ ու  հանձնարարությամբ   դպրոցներում վկայականների հանձնման հանդիսավոր արարողություններին մասնակցեցին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և համայնքների ղեկավարներ:  Դպրոցներում շրջայցեր կատարեցին   նաև  Գեղարքունիքի մարզպետը, մարզպետի տեղակալը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը,   ովքեր շնորհավորեցին շրջանավարտներին ու բարի երթ մաղթեցին նրանց՝ իրենց հետագա ուսումնառության և կայացման ճանապարհին:  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59