Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

03.07.2014

 

Հուլիսի 3-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2014թ հերթական նիստը: Նիստին  մասնակցում էին մարզի խորհրդի անդամներ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, այն վարում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Գեղարքունիքի մարզում 2014 թվականի առաջին կիսամյակում  գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին   զեկուցմամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ արդեն չորրորդ տարին է, ինչ մարզի համայնքերում հետևողականորեն իրականացվում են ՀՀ կառավարության ,,2010-14թթ սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման,, ծրագրի պահանջները, որի շնորհիվ տարեց տարի մարզում ավելի արդյունավետ լուծում են ստանում գյուղատնտեսության ոլորտի խնդիրները: Պետական աջակցության շնորհիվ մարզի համայնքներում  միջոցառումներ են իրականացվել խոշոր և մանր եղջերավորների պատվաստումների ուղղությամբ, աշխատանքներ են տարվել  համայնքներում բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների կարգավորման ուղղությամբ և կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները, պարենային ծրագրի կենսապահովման ընթացիկ տարվա ծրագրերը իրականացնելու ուղղությամբ: 2014թ առաջին կիսամյակի արդյունքներով մարզի  համայնքներում սեփական եկամուտների կատարողական ցուցանիշների հավաքագրման մակարդակը կազմում է 91,4 տոկոս, կամ պլանավորված 547731.1 հազարի դիմաց հավաքագրվել է 525279.8 հազար դրամ, որը սակայն գոհացուցիչ չի կարելի համարել, քանի որ նման կատարողական ապահովվել է մարզի 28 համայնքների բարձր պատասխանատվության արդյունքում, օրակարգի երկրորդ հարցի շուրջ հետևյալ զեկուցմամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նաև հավելեց, որ հարկավոր է հասնել այն բանին, որ մարզի բոլոր համայնքները ցուցաբերեն  բարձր պատասխանատվություն և բավարար ցուցանիշ ապահովեն սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ: Մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ վարչության պետ Իվան Ասատրյանը ամփոփեց մարզի համայնքներում 2014թ առաջին եռամսյակում  իրականացրած վարչական վերահսկողության արդյունքները: Նա նշեց, որ ուսումնասիրություններ են իրականացվել մարզի 7 համայնքում, որտեղ արձանագրված թերությունները գրեթե նույնն են բոլոր համայնքների համար: Համապատասխան հանձնարարականի՝ համայնքների ավագանիների նիստերում քննարկվել են նշված թերությունները և փորձել վերացնել դրանք: Ամփոփելով նիստը, մարզպետ  Ռաֆիկ Գրիգորյանը նախ   ներկաներին տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը և Գեղարքունիքի մարզպետարանը   աշխատանքներ են տանում, հունիսի 29-ին Վարդենիս քաղաքում տեղի ունեցած փոթորիկի պատճառով   տնտեսություններին հասցված վնասների հետևանքները սեղմ ժամկետում վերցնելու ուղղությամբ, ապա առաջարկեց համայնքների ղեկավարներին, համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ իրականացնել արդյունավետ աշխատանք,   առաջիկա ամիսների ընթացքում լուրջ ուշադրություն դարձնել, որպեսզի  համայնքներում  բերքահավաքի  աշխատանքները կազմակերպվեն  որակյալ մակարդակով: Նիստի ավարտին  քննարկվեցին նաև ընթացիկ բնույթի այլ հարցեր:            

          

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06