Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

09.07.2014



 Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը հանրային լայն քննարկման ներկայացրին ՀՀ Սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգը:  Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ստոարաբաժանումների ղեկավարներ եւ աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, կրթական եւ առողջապահական հաստատությունների տնօրեններ, Գավառի պետական համալսարանի դասախոսներ եւ ուսանողներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպում-քննարկումը վարում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Դավիթ Հարությունյանը նշեց, որ ՀՀ Սահամանդրության բարեփոխումների նոր հայեցակարգը դեռեւս վերջնական չէ, գտնվում է նախագծային փուլում, նույնիսկ` տարակարծություն է ստեղծել հանձնաժողովի անդամների միջեւ: Այն այժմ հանրային լայն շերտերի քննարկման առարկան է դարձել, որի ավարտից հետո կմտնի քաղաքական քննարկումների դաշտ:
ՙՄենք մեր երկրի Սահմանադրությունն ընդունեցինք 1995 թվականին, երբ մեր երկիրը նոր էր դուրս եկել ծանր պատերազմից, եւ զգացվում էր ուժեղ, կենտրոնամետ իշխանության կարիքը: 2005 թվականին այն բարեփոխվեց, որով նվազեցվեց ՀՀ նախագահի ինստիտուտի դերը, լուրջ փոփոխություններ մտցվեցին, բայց այժմ էլ նոր բարեփոխումների մասին մտածելու ժամանակն է, դրա կարիքն առաջացել է: Մենք այժմ կոչվում ենք կիսանախագահական հանրապետություն, իսկ այժմ խոսքը գնում է պառլամենտական հանրապետության ստեղծման մասին՚,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Հանդիպման մասնակիցներին դիմեց նաեւ ՀՀ նախագահին կից Սահմանադրական բաեփոխումների հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը, շեշտելով, որ գրեթե բոլոր երկրներում սահմանադրական բարեփոխումները շատ ավելի արագ են կատարվում, քան Հայաստանում, եւ որ Սահմանադրության  նոր բարեփոխումը նաեւ կանխորոշելու է քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը` արդյունավետ կառավարման համակարգի հաստատման ճանապարհով, որը կընթանա իշխանության երեք օղակներում: Ապա մասնակիցների կողմից առաջադրված բազմաբնույթ հարցերին պատասխանեցին Դավիթ Հարությունյանը եւ Գեւորգ Դանիելյանը: Ընդգծված ակտիվություն դրսեւորեցին Գավառի պետական համալսարանի դասախոսները եւ ուսանողները: Հարցերը հիմանկանում վերաբերում էին տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում փոխհարաբերություններին, վարչատարածքային բաժանման հետ կապված խնդիրներին, դատական եւ ընտրական համակարգի բարեփոխումներին:Առաջադրված բոլոր հարցերին բանախոսները տվեցին համոզիչ պատասխաններ, գտնելով, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական նոր բարեփոխումները ոչ միայն անհրաժեշտ են, այլ նաեւ`օրինաչափ, առաջնահերթ ու կարեւոր, որոնք բխում են ոչ թե անձերի, այլ ողջ երկրի եւ ժողովրդի շահերից:  
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 14:13:57