Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԱՂԵՏԻՑ ՏՈՒԺԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

01.07.2014

 

 

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գրեթե ավարտին է հասցվել   հունիսի 29-ին գրանցված    ավերիչ ուժգնությամբ պտուտահողմի հետևանքով տնտեսություններին  հասցված    վնասների չափերի  նախնական ուսումնասիրությունները:    Արդեն երկրորդ օրն է այդ ուղղությամբ տեղում աշխատում են Գեղարքունիքի մարզպետարանի,  Վարդենիսի քաղաքապետարանի և Արտակարգ իրավիճակների մարզային կառույցի   կողմից ստեղծված երկու հանձնաժողովները:   Ըստ հանձնաժողովների նախնական եզրակացության եւ կազմած ակտերի`  լուրջ վնաս է կրել   47 առանձնատուն եւ Վարդենիսի համար 2 միջնակարգ դպրոցի մի մասնաշենքի կտուրը: Հայտնի է դարձել, որ բնակարանների տանիքների մասով վնասի չափը կազմում է մոտավորապես 6000 քառակուսի մետր:  Հողմը արմատախիլ էր արել մի քանի տասնյակ պտղատու և դեկորատիվ ծառեր, վթարի էր ենթարկել էլեկտրամատակարարման և գազամատակարարման համակարգերը: Հունիսի 30-ից սկսած   աշխատանքներ են կատարվում  գազամատակարարման և էներգամատակարարման համակարգերի վերականգնման ուղղությամբ:  Աղետից տուժած տնտեսություններին զորակցելու ինչպես նաև հանձնաժողովների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները քննարկելու նպատակով հուլիսի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը  աղետի հետեւանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ուղեկցությամբ այցելեց  տուժած  բնակարաններ  և հանդիպեց   բնակիչների հետ:  Նա խոստացավ վնասների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները սեղմ ժամկետում ներկայացնել ՀՀ կառավարություն և հնարավորության սահմաններում փորձել աջակցություն ցուցաբերել տուժած տնտեսություններն՝ աղետի պատճառած հետևանքները վերացնելու համար: <<Որպեսզի հարցն արագ լուծում ստանա, առաջին հերթին պետք է մարդկանց օգնել շինանյութերով: Հնարավորինս կաշխատենք օգտակար լինել հատկապես նրանց, ում տանիքները մնացել են բաց` առանց կտուրի: Մնացած աշխատանքները կկատարվեն աստիճանաբար: Կաշխատենք հնարավորության սահմաններում օգնել բոլոր տնտեսություններին վերականգնելու աղետի արդյունքում վնասված շինությունները>>, -նշեց Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզպետը հավելեց նաեւ, որ ստեղծվելու է տուժած շինությունների վերականգնման եւ փոխհատուցման աշխատանքների հանձնաժողով, որում կընդգրկվեն Գեղարքունիքի մարզպետարանի, Վարդենիսի քաղաքապետարանի, ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ներկայացուցիչներ, աղետից տուժած բնակիչներ եւ լրագրողներ: Վերականգնման աշխատանքների վերահսկողությունն անձամբ իրականացնելու է մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:02:48