Նորություններ

ԳԱՎԱՌԻ N 7 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑ ԳԵՈՐԳԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ 16.05.2014
Ծաղիկներ ու ծաղկեպսակներ Գեորգի Մարտիրոսյանի հուշաքարին, որը տեղադրված է Գավառ քաղաքի N 7 միջնակարգ դպրոցի շքամուտքում: Այն հավերժացնում է ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գեորգի Գագիկի Մնացականյանի անունն ու սխրանքը, ով 2013թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասի հսկողության տարածքում մարտական առաջադրանք իրականացնելիս մահացու ականապայթյունային վիրավորում ստացավ: Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ Գավառի N7 միջնակարգ դպրոցը, որտեղ անցել են հերոսի ուսումնառության 10 տարիները այսուհետ կկրի ...

ԵՐԿԿՈՂՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ 15.05.2014
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մայիսի 13-ին ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի ապակենտրոնացված համագործակցության բաժնի ծրագրերի պատասխանատու Մաթիլդ Լեստրային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության ոլորտներում իրականացվելիք ծրագրերի հետ առնչվող հարցեր: Ինչպես և նախապես տեղեկացրել էր Մաթիլդ Լեստրան, Գեղարքունիք-Իզեր առեւտրատնտեսական եւ ...

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 15.05.2014
Մայիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանդիպում-քննարկում մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդամների, Գավառի պետական համալսարանի ուսանողական և գիտական խորհուրդների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը ողջունելով մարզպետին առընթեր նորընտիր երիտասարդական խորհրդի անդամներին, կոչ արեց ակտիվացնել համագործակցությունը համայնքների ղեկավարների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ...

ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 13.05.2014
2013թվականի հոկտեմբեր ամսին Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզում ապակենտրոնացված համագործակցության հուշագիր ստորագրվեց Գեղարքունիքի մարզպետարանի և Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջև: Հուշագիրը՝ կողմերի միջև, ենթադրում է համագործակցություն կրթության, առողջապահության, տուրիզմի և սոցիալական ոլորտներում: Սույն հուշագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մայիսի 13-ին ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի ապակենտրոնացված համագործակցության բաժնի ծրագրերի պատասխանատու Մաթիլդ Լեստրային: Նա ...

ԿԱՅԱՑԱՎ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ 12.05.2014
Մայիսյան եռատոներին ընդառաջ անցկացվեց Գեղարքունիքի մարզի դպրոցականների սպորտլանդիայի եզրաձակիչ՝ մարզային փուլը, որտեղ առաջին տեղը գրավեց եւ Գեղարքունիքի մարզպետի գավաթին արժանացավ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը: Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տվյալներով սպորտլանդիայի մարզային եզրափակիչ փուլին մասնակցում էին Գավառի թիվ 1 հիմնական եւ թիվ 2 միջնակարգ, Սարուխանի թիվ 1 միջնակարգ, Սեւանի թիվ 1, Վարդենիկի թիվ 2, Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական, Ճամբարակի ավագ եւ Շատվանի միջնակարգ դպրոցների 5-6-րդ դասարանների աշակերտներից ...

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ 09.05.2014
Մայիսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի ներկայացուցիչները, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների, Գավառի զիկոմիսարիատի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, երկրապահները և անհատ քաղաքացիներ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Գավառ քաղաքի Մեծ հայրենականի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին, հարգանքի տուրք մատուցելով Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հիշատակին...


