Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ճԱՆԱՊԱՐՀՎԵՑ ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳՍՏԻ

25.08.2014

Ղեկավարվելով ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համապատասխան պահանջով, օգոստոսի 25-ին վաստակած հանգստի ճանապարհվեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Արտաշես Խալաֆյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց նրան ծննդյան 66-րդ տարեդարձի առթիվ, բարձր գնահատելով նրա մարդկային հատկանիշներն ու մասնագիտական հմտությունները: Մարզպետարանի աշխատակազմում Արտաշես Խալաֆյանը ճանաչվում է որպես բարեխիղճ, բարձր պատասխանատվության տեր անձնավորություն, օժտված մասնագիտական հմտությամբ : Արտաշես Խալաֆյանը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարությանը և մարզպետարանի աշխատակազմին` համատեղ աշխատանքի համար և պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում իր մասնագիտական գիտելիքներով և աշխատանքային փորձով օգտակար լինել գյուղատնտեսության և բնապահպանության համակարգում ծագած խնդիրների կարգավորմանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59