Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՍԵՄԻՆԱՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԵՏ

15.08.2014

Ի կատարումն ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի ,,Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բանկչության ուսուցման կարգը սահմանելու մասին,, թիվ 134-Ն որոշման պահանջների Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կողմից օգոստոսի 14-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց սեմինար պարապմունք, առաջնորդվելով ,,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգից բխող 2012-15թթ միջոցառումների ծրագրով,,: Նիստի աշխատանքներին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Կարեն Հակոբյանը, Գեղարքունիքի մարզի ՔՊ ծառայությունների պետեր, տարահանման հանձնաժողովների, համայնքների ղեկավարներ, ԱԻ նախարարության ներկայացուցիչներ: Սեմինար պարապմունքի մասնակիցներին ողջունեցին  մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության պետ Մանվել Ներսիսյանը: Այնուհետև ՀՀ ԱԻՆ ՓԾ ՔՊՄԿՎ ղեկավար աշխատակիցները մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի հետ քննարկում ծավալեցին ,,Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը,, ,, Տնտեսության օբյեկտների և տարածքների գործունեության կայունության բարձրացման հիմունքներ,, և ,,Բնակչության տարհանման պլանավորման կազմակերպումը և իրականացումը,, թեմաների շուրջ, պատասխանեցին մասնակիցների կողմից բարձրացված հարցերին, քննարկված թեմաների վերաբերյալ ցուցաբերվեց մեթոդական և խորհրդատվական օգնություն: Ամփոփելով սեմինար պարապմունքի աշխատանքները, պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, մարզի համայնքապետարանների և մարզպետարանի համատեղ ուժերով միջոցառումներ ձեռնարկել, մարզի համայնքների քաղաքացիական պաշտպանության համակարգում եղած խնդիրները կարգավորելու ուղղությամբ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55