Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ

09.08.2014

Օգոստոսի 8-ին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկներում: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ Արմեն Մուրադյանը շրջեց Վարդենիս քաղաքի հվանդանոցում, ծանոթացավ հիվանդանոցային պայմաններին: Բավարար , բայց ոչ լիարժեք պայմաններ ունեցող հիվանդանոցը տարվա ընթացքում սպասարկում է մոտ 1200 հիվանդ: Այստեղ առկա կադրային խնդիրը աստիճանաբար կարգավորվում է պետության կողմից իրականացվող հետդիպլոմային ուսումնական պետական նպատակային ծրագրի և մարզպետարանի աջակցությամբ: Վարդենիսի հիվանդանոցի լաբորատորիայի վարիչ` Մարիետա Մելիքյանը նախարարից խնդրեց լաբորատորիային տրամադրել անալիզատոր սարք, ինչին Արմեն Մուրադյանը տվեց դրական պատասխան: Վարդենիսի զինվորական հոսպիտալում առողջապահության նախարարը զրուցեց բուժվող զինծառայողների հետ, ծանոթացավ նրանց բուժման ընթացքին: Մարտունու հիվանդանոցի և պոլիկլինիկայի պայմաններին ծանոթանալուց և հիվանդների հետ զրուցելուց հետո Արմեն Մուրադյանը խորհրդակցություն անցկացրեց բուժանձնակազմի հետ: Որի ընթացքում քննարկվեցին բուժծառայությունների որակի բարելավման, աշխատավարձերի բարձրացման, բուժհիմնարկներում տրվող հավելավճարը բոլոր բուժաշխատողներին հասանելի դարձնելու, ինչպես նաև կադրային բնույթի հարցեր: Բուժաշխատողներն էլ իրենց հերթին ակնկալեցին նախարարի աջակցությունը, հիվանդանոցները բուժսարքավորումներով և վիրահատական գործիքներով թարմացնելու հարցերում: Այնուհետև Արմեն Մուրադյանն այցելեց Մարտունու ծննդատուն: Նախարարն իր գոհունակությունը հայտնեց ծննդատան ղեկավարությանը հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար: Իմունականխարգելման սենյակում ծանոթացավ պատվաստանյութերի պահպանման պայմաններին, այցելեց նորածիններին: Գավառի պոլիկլինիկայի և հիվանդանոցի բուժաանձնակազմի հետ առողջապահության նախարարը քննարկեց աշխատանքային բնույթի հարցեր, շրջեց բուժհիմնարկներում և գոհունակություն հայտնեց Գավառի բժշկական կենտրոնի շենքային բարվոք պայմանների ու տեխնիկական հագեցվածության վերաբերյալ: Առողջապահության նախարարը ուրախալի համարեց սիրիահայ բժիշկ թերապեվտ Հակոբ Թամիրյանի գործունեությունը Գավառի բժշկական կենտրոնում: Սևանի պոլիկլինիկայում նախարարը հորդորեց բուժաշխատողներին անել հնարավորը բնակչության շրջանում կանխարգելիչ միջոցառումները արդյունավետ իրականացնելու համար: Իսկ Սևանի հիվանդանոցում հանձնարարեց հետևողական լինել մատուցվող բուժծառայությունների որակի բարելավման հարցերում: «Մեր նպատակը ձեր օգնությամբ բնակչությանն առողջ պահելն է, ոչ թե հիվանդ բուժելը, պետք է հասնենք նրան, որ բնակիչը տարին գոնե մեկ անգամ այցելի պոլիկլինիկա անհրաժեշտ հետազոտություններ անցնելու համարե,- ընդգծեց Արմեն Մուրադյանը: Նախարարն այցելեց նաև Սևանի հոգեբուժարան, ծանոթացավ Ճամբարակի հիվանդանոցի շինարարական աշխատանքներին, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ: Իսկ այցի ավարտին հույս հայտնեց, որ մարզի բուժհիմանարկներում բարձրացված խնդիրները կքննարկվեն առողջապահության նախարարությունում և կստանան համարժեք լուծում :  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55