Նորություններ

ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏԱՆ ԱՅԳԻՆ ԲԱՐԵԿԱՐԳՎԵՑ 11.06.2013
Հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի հանրապետության Սեպտեմ Լե Վալոն քաղաքի քաղաքապետ Անդրե Մորինոնին և Ֆրանսահայերի մշակութային կազմակերպության ներկայացուցիչներին՝ նախագահ Նիկոլայ Մարկոսյանի գլխավորությամբ: Հյուրերը Գավառ էին ժամանել մասնակցելու իրենց աջակցությամբ Գավառի մանկատան այգում կառուցված շատրվանների նոր համակարգի բացման արարողությանը: Ֆրանսիական պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ ...

ԿԱՐԿՈՒՏԻ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ ՃՇԳՐՏՎՈՒՄ ԵՆ 10.06.2013
Հունիսի 9-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում, մոտ 15 րոպե տեւողությամբ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ եւ Վարդաձոր գյուղերի տարածքներում, ինչի հետեւանքով մասնակիորեն վնասվել են առանձին տնտեսությունների պտղատու այգիներ, կարտոֆիլի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքեր: Կարկտաբեր երակն անցել է Ձորագյուղի արեւմտյան եւ Վարդաձորի արեւելյան սահմանաբաժան հատվածների երկայնքով մեկ` մոտ 1 կիլոմետր լայնքով: Կարկտահարված համայնքեր է այցելել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին: Պատահարի գոտում այժմ մարզպետի հանձնարարությամբ աշխատում է ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ 31.05.2013
Մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հրամանատարա-շտաբային ուսումնավարժանք` ՙԱրտակարգ իրավիճակներում կենդանիների վարակիչ մակաբուծային եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը եւ վերացմանը ուղղված միջոցառումներ՚ թեմայով: Ուսումնավարժանքը վարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Մարզպետունի Մանուկյանը: ՈՒսումնավարժանքին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության ներկայացուցիչներ, մարզի ...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ 29.05.2013
Մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ի թիվս ընթացիկ այլ հարցերի հերթական անգամ քննարկվեց նաև 2012 թվականի աշնան և 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար գյուղացիական տնտեսություններին ՀՀ կառավարության կողմից սուբսիդիայով տրամադրված դիզելային վառելանյութի , ազոտական պարարտանյութի , հացահատիկի և բազմամյա խոտաբույսերի սերմացուների բաշխման գործընթացի վերահսկման խնդիրները: Մարզպետը մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության...

Հարգելի հայրենակիցներ, 95 տարի առաջ մեր հայրերը պատմական սխրանք գործեցին` Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում կենաց-մահու կռվով կանգնեցնելով թուրքական բանակի մուտքը դեպի մեր սրբազան հողի այն հատվածները, որոնք զերծ էին մնացել թուրքական նվաճումներից եւ ցեղասպանության սպառնալիքներից: Այդ հերոսական ու պատմական հաղթանակների արդյունքում էլ 543 տարվա ընդմիջումից հետո վերականգնվեց Հայոց պետականությունը, որի հիմքի վրա էլ զարգացան եւ բարձրացան Հայաստանի Խորհրդային եւ Հայաստանի Երրորդ Հանրապետությունները: Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին, մաղթում խաղաղ երկինք, քաջառողջություն, երջանկություն...

ԱՎԱՐՏՎԵՑ 2012-13 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ 24.05.2013
Մայիսի 24-ին Գեղարքունիքի մարզի 117 միջնակարգ եւ հիմնական, 5 ավագ դպրոցներում եւ Վարդենիկի կրթահամալիրում հնչեց 2012-13 ուսումնական տարվա շրջանավարտների վերջին զանգը: Այն, կրթական հաստատություններում, Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ, ուղեկցվեց ,,Վերջին դաս,, արարողությամբ: Դպրոցներում արարողությունների ընթացքը , ինչպես արդեն հրահանգված էր, վերահսկվում էր ոստիկանության աշխատակիցների կողմից: Տհաճ միջադեպերից զերծ մնալու անհրաժեշտությունին ելնելով Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակիցները ևս ամրացված էին դպրոցներին: ,,Վերջին դասը,, կարծես թե ամփոփումն էր շրջանավարտների մանկության ու պատանեկության վառ ու անկրկնելի տարիների: Շրջանավարտների ելույթներում առկա էր հուզմունքը, հնչեցին հրաժեշտի ու անսահման երախտագիտություն արտահայտող խոսքեր՝ ուղղված իրենց ուսուցիչներին, դասընկերներին և հարազատ դարձած կրթօջախին: Ընդհանուր հաշվով ...