Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ  ՎԱՐԴԵՆԻՍԻ ԱՂԵՏԻՑ ՏՈՒԺԱԾ  ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԱՂԵՏԻՑ ՏՈՒԺԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ 01.07.2014

Հուլիսի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն այցելեց Վարդենիս, որտեղ հունիսի 29-ին տեղի ունեցած աղետի հետեւանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ուղեկցությամբ եղավ տուժած բնակարաններում և հանդիպեց բնակիչների հետ: Նա խոստացավ վնասների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները սեղմ ժամկետում ներկայացնել ՀՀ կառավարություն և հնարավորության սահմաններում փորձել աջակցություն ցուցաբերել տուժած տնտեսություններն՝ աղետի պատճառած հետևանքները վերացնելու համար...

 ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ 29.06.2014

«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հունիսի 29-ը նշվում է որպես ,,Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր»: Պատմական տեղեկություններով Ղարաբաղյան ազատամարտում ամենից շատ կորածներ գրանցվել են հունիսի 29-ին: Այդ օրվանից 76 ազատամարտիկների մասին տեղեկություն չկա: Դրանց թվում են ,,Արաբո,, ,,Արծիվ 13,, ,,Զեյթուն,, և Ղարաբաղից այլ ջոկատների ազատամարտիկներ: Ըստ վիճակագրության, Հայաստանի Հանրապետությունից անհայտ կորած են համարվում 400-ից ավելի ազատամարտիկներ, իսկ...

ՀՈՂՄԸ ՎՆԱՍՆԵՐ Է ՊԱՏՃԱՌԵԼ  ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀՈՂՄԸ ՎՆԱՍՆԵՐ Է ՊԱՏՃԱՌԵԼ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 29.06.2014

Վարդենիս քաղաքում հունիսի 29-ի ժամը 16.30-ի սահմաններում գրանցվել է ավերիչ ուժի հողմ, որը վնասներ է պատճառել մոտ 100 տնտեսությունների: Ինչպես Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց Վարդենիսի քաղաքապետի տեղակալ Աշոտ Դավթյանը, հողմը պոկել-տարել է բնակարանների կտուրներ, ջարդուփշուր արել ապակիներ, շուռ տվել 20-ից ավելի էլեկտրահաղորդման սյուներ: Նախնական տվյալներով` հողմն ամբողջությամբ պոկել եւ հեռու է շպրտել 10 բնակարանների կտուրներ, իսկ մոտ 90 բնակարանի կտուր վնասվել է մասնակի ....

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ՍԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ՍԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 25.06.2014

Հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Սեւանի տարածաշրջանի Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն եւ Զովաբեր համայնքներ: Վարսերի գյուղապետարանում մարզպետը զրուցեց համայնքի բնակիչների հետ: Վարսերցիներն իրենց գոհունակությունը հայտնեցին Հայաստանի Հանրապետության կառավարությանը Վարսերի մեկ կիլոմետր երկարության կենտրոնական ճանապարհի հիմնանորոգմանը համապատասխան ֆինանսկան միջոցներ հատկացնելու, ինչպես նաեւ գարնանացանի ...

ԱՆՑԿԱՑՎԵՑ  ,,ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ,, ՄՐՑՈՒՅԹ -ՍՏՈՒԳԱՏԵՍԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ,,ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ,, ՄՐՑՈՒՅԹ -ՍՏՈՒԳԱՏԵՍԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 23.06.2014

Հունիսի 19-22-ը Գավառի համար 2 միջնակարգ դպրոցում անցկացվեց մրցույթի մարզային փուլը, որի բացման հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցներին ողջունեց և բարի երթ մաղթեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի տարածքային փուլի 4 տարիքային խմբերում 1-3-րդ տեղեր զբաղեցրած 60 ընտանիքներ՝ 180 մասնակիցներով: Գեղարքունիքի մարզում մրցումների տարածքային և մարզային փուլերի աշխատանքները համակարգում էր...

16 ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ

16 ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ 23.06.2014

Բուժաշխատողի օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետարանում, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հանդիպում ունեցավ մարզի բուժհիմնարկներից ներկայացված 16 բուժաշխատողների հետ: Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարը զրուցեց հրավիրվածների հետ, քննարկվեցին աշխատանքային բնույթի հարցեր, եղան ոլորտի բարելավմանը վերաբերող առաջարկություներ: Մարզպետը իր խոսքում նշեց, որ վերջին տարիներին պետությունը լուրջ ներդրումներ է կատարում առողջապահական հիմնարկների բարելավման և վերազինման ուղղությամբ: Այս պահին ընթանում է ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-23 16:27:27