Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՍԿՍՎԵՑ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

08.10.2014

Այս տարվա սեպտեմբերի 4 –ին Ճամբարակ քաղաքում տեղացած կարկտից վնասված շինությունների տանիքների վերականգնման նպատակով ՀՀ կառավորության կողմից հատկացվել է աջակցություն 68 միլիոն դրամի չափով: Աջակցության տրամադրումը սկսվեց հոկտեմբերի 7–ից, տուժած տնտեսություններին համապատասխան մակերեսով ցինկապատ թիթեղներ հատկացնելով: Շինանյութի հատկացումը կազմակերպելու եւ բաշխման կարգ սահմանելու նպատակով Ճամբարակի քաղաքապետարանում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը խորհրդակցություն անցկացրեց ճամբարակի քաղաքապետարանի եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովների անդամների հետ: Խորհրդակցության ավարտից անմիջապես հետո Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ճամբարակի քաղաքապետարանի պատասխանատուները թիթեղով բեռնված մեքենան ուղորդեցին դեպի Օգոստոսի 23–ի փողոց, որտեղ էլ սկսեցին շինանյութի բաշխումը բնական աղետից տուժած տնտեսություններին: 19 տնտեսությունների հանձնաժողովի կողմից բաշխվեց 365 հատ 1460 քառակուսի մետր մակերեսով ցինկապատ թիթեղ: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանի՝ ընդհանուր առմամբ Ճամբարակի քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովը, նախնական տվյալներով, կարկտից առաջացած վնասը գնահատել է 68 միլիոն դրամի սահմաններում,որը պետք է բաշխվի տուժած 831 տնտեսությունների` յուրաքանչյուրին ըստ ներկայացված վնասի չափի: Օգնությունը կբաշխվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վերահսկողությամբ ու անմիջական մասնակցությամբ, մինչեւ վնասված վերջին քառակուսի մետր մակերեսի վերականգնումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:14:10