Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԲԱՑՎԵՑ եւ ՕԾՎԵՑ ԼԻՃՔԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՔԵՑԻՆ

15.10.2014

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում համայնքի բնակիչների նվիրատվությամբ բացվեց եւ օծվեց Սուրբ Խաչ նորակառույց եկեղեցին: Այն ներդաշնակվեց Լիճքի օրվա տոնին` վերածվելով հոգեւոր ու աշխարհիկ տոնախմբության: Nորակառույց եկեղեցին օծվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի:Սուրբ Խաչ եկեղեցու բացմանը եւ Լիճքի օրվա տոնին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներ, Հայաստանում կամ արտերկրում բնակվող նախկին լիճքեցիներ, լիճքի եւ հարակից բնակավայրերի բնակիչներ: Եկեղեցին կառուցվել է մոտ 400 լիճքեցի գործարարների նվիրատվությամբ: Եկեղեցու ճարտարապետ Հակոբ Բաբախանյանի ներկայացմամբ` Լիճքի Սուրբ Խաչն ունի 13, 80 մետր երկարություն, 13,80 մետր լայնություն, 20 մետր բարձրություն: Այն կենտրոնագմբեթ է` ութանիստ գմբեթով, ունի մեկ խորան եւ երկու ավանդատուն: Այն կառուցված է հիմնականում տեղական բազալտով, որի հետ տեղ-տեղ ներդաշնակված է վարդագույն տուֆը` ստեղծելով գույների գեղեցիկ համադրություն: Հոգեւոր երգչախմբի համար կառուցվել է պատշգամբ եկեղեցու հարավային կողմի երկրորդ հարկում: Սուրբ Խաչն ունի նաեւ զանգակատուն: Այն իր ճարտարապետական տեսքով ընդօրինակում է 7-9-րդ դարերի եկեղեցաշինական ավանդները: Նորաբաց եկեղեցին այսուհետ կդառնա Գեղարքունյքց թեմի գործող եկեղեցիներից մեկը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59