Նորություններ
Դեկտեմբերի ութին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ կայացած քննարկումը, որին մասնակցում էին մարզի առողջապահական ձեռնարկությունների բոլոր տնօրենները, անդրադարձավ ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից ներդրված շաքարախտի, զարկերակային ճնշման եւ արգանդային պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրի կատարման ընթացքին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը հիմնարկ առ հիմնարկ ներկայացրեց ծրագրի կատարման ընթացքը եւ ցուցանիշները: Վարչության պետն առանձնացրեց առավել բարձր ցուցանիշներ ապահոված մի քանի ձեռնարկություններ....

Գեղարքունիքի մարզկենտրոնում ծաղկեդրումով եւ մոմավառությամբ հարգեցին Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը 07.12.2015
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի ղեկավար կազմը, մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցները, կրթամշակութային հաստատությունների եւ այլ ձեռնարկությունների ներկայացուցիչներ, հարյուրավոր քաղաքացիներ Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակ դրին ու ծաղիկներ խոնարհեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Հայաստանյան մեծ երկրաշարժի տասնյակ հազարավոր զոհերի հուշաքարին: Մեծ երկրաշաժի զոհերի հիշատակը հարգվեց նաեւ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարված մոմավառությամբ: Մարզի հանրակրթական դպրոցներում Մեծ երկրաշարժի թեմայի շրջանակներում անցկացվեցին հիշատակության բաց դասեր:

Գեղարքունիքի մարզի երեք համայնքների ղեկավարները վերընտրվել են 06.12.2015
Գեղարքունիքի մարզի Զովաբեր, Արեգունի եւ Գեղամաբակ գյուղերում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնց արդյունքներով իրենց պաշտոններում վերընտրվեցին Զովաբերի գյուղապետ Սամվել Եսայանը, Գեղամաբակի գյուղապետ Գագիկ Բարսեղյանը, Արեգունու գյուղապետ Արամ Վարդանյանը:Թիվ 23 ԸԸՀ տվյալներով` կայացած են համարվում նաեւ ավագանու ընտրությունները Դդմաշենում եւ Նորաբակում:

Կառավարությունը փոխհատուցում է տրամադրել քամիներից տուժած կազմակերպություններին եւ տնտեսություններին 03.12.2015
Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Գեղարքունիքի մարզում գրանցված ավերիչ քամու պատճառած վնասների հետեւանքները վերացնելու նպատակով ՀՀ կառավարությունը դրամական փոխհատուցում է հատկացրել աղետից տուժած կազմակերպություններին եւ տնտեսություններին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանի տեղեկացմամբ` հատկացված ընդհանուր գումարը կազմել է 14 միլիոն 614 հազար դրամ:Փոխհատուցված 3 միլիոն 666 հազար դրամով կվերականգնվեն Նորակերտի, Արփունքի, Վահանի, Գեղամավանի դպրոցների շենքերի տանիքիները եւ Ծովակի դպրոցի լուսամուտները, Գեղամավանի, Մադինայի համայնքային կենտրոնների, Նորակերտի մանկապարտեզի, Փոքր Մասրիկի մանկապարտեզի եւ բուժկետի, Արփունքի գյուղապետարանի ...

Մարզկենտրոնում բացվեց եւ օծվեց Արցախյան ազատամարտի զոհերի եւ Հայոց նահատակների խաչքար-հուշարձանը 02.12.2015
Գավառ քաղաքում մեծ հանդիսավորությամբ բացվեց եւ օծվեց Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների եւ Հայոց սուրբ նահատակների հիշատակի խաչքար-հուշարձանը, որը տեղադրվել է քաղաքի կենտրոնական հրապարակում: Բացման արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը, մարզի համայնքների ղեկավարներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, զոհված ազատամարտիկների ծնողներ, պատանի երկրապահներ: Հուշարձանն օծեց ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Տեր- Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` Գեղարքունիքի մարզի հոգեւոր առաջնորդի ու հովիվների մասնակցությամբ: ՙԱյսօր Տիրոջ խաչը կանչել է մեզ...

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ 29.11.2015
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում: Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ համայնքում Նախագահը ներկա է գտնվել Ճամբարակի արդիականացված առողջապահական կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը վերակառուցվել, հագեցվել է գույքով և ժամանակակից բժշկական սարքավորումներով ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում: Ծրագիրը հովանավորել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը, որի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունը կենտրոնին տրամադրել է լրացուցիչ գույք և անհրաժեշտ սարքավորումներ: Առողջության կենտրոնը ստեղծվել է «Ճամբարակի պոլիկլինիկա» և «Ճամբարակի հիվանդանոց» ՓԲԸ-ների միավորման արդյունքում ...


