Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանապարհվեց վաստակած հանգստի

10.02.2016

Փետրվարի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը վաստակած հանգստի ճանապարհեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանին: Երկար տարիների բարեխիղճ ու պարտաճանաչ աշխատանքի, մասնագիտական բարձր որակների դրսեւորման, մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման մեջ ունեցած ծառայությունների համար Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ Նախագահի շնորհակալագրով պարգեւատրեց Վանիկ Հովհաննիսյանն, ով վաստակած հանգստի է գնում օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային տարիքի անցնելու կապակցությամբ:
,,Վանիկ Հովհաննիսյանն անցել է աշխատանքային երկար տարիների ճանապարհ, կուտակել աշխատանքային հարուստ կենսափորձ` իր ուժերը ներդնելով թե Խորհրդային, թե անկախ Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար: Համատեղ աշխատանքում բարձր եմ գնահատել նրա աշխատասիրությունը եւ պատասխանատվությունը: Գյուղատնտեսության ոլորտը ոչ միայն կարեւոր է, այլ նաեւ աշխատատար: Շնորհակալ եմ համատեղ եւ արդյունավետ աշխատանքի համար,,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը` շնորհավորելով նրան ծննդյան 66-րդ տարին լրանալու կապակցությամբ:
Իր հերթին Վանիկ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանին, Կարեն Հակոբյանին, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանին, գործընկերներին` համատեղ ու համագործակված աշխատանքի, ինչպես նաեւ հնչեցրած գնահատականների, պարգեւների ու առանձնակի ուշադրության համար` խոստանալով այսուհետ էլ իր փորձն ու մասնագիտական գիտելիքները ներդնել մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38