Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում

22.02.2016

Փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային հերթական խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Մարզի ղեկավարը նախ անդրադարձավ Հանրապետության Նախագահի վերջին ելույթին, որտեղ առաջ են քաշվում արդի աշխարհի մարտահրավերները, Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության հետ կապված խնդիրները, ժամանակակից ու հզոր հայրենիք կառուցելու ուրվագիծը: ,, Ժամանակակից աշխարհը փոխվում է արագորեն, փոփոխվում են պատկերացումներն ու մոտեցումները և ավելի է բարձրանում պատասխանատվությունը աշխատանքի հանդեպ: Հարկավոր է ցուցաբերել ավելի մեծ պատասխանատվություն, ստանձնած պարտավորությունների հանդեպ,, - նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Աշխատանքային խորդակցության ընթացքում մարզպետը տվեց հստակ հանձնարարականներ, որոնք վերաբերում էին քաղաքաշինության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, գյուղատնտեսության,ճանապարահաշինության ոլորտներին: Ռաֆիկ Գրիգորյանը առաջնահերթ համարեց Վարդենիսի տարածաշրջանի մի քանի համայնքներում փետրվարի 21-ի գիշերը տեղի ունեցած քամիների պատճառած վնասների, Սևանի հիվանդանոցի և պոլիկլինիկայի միավորման փաստաթղթային գործընթացի, հանրակրթական դպրոցներում ընթացիկ աշխատանքների վերահսկման, աշակերտների հաճախելիության, սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման և բուժման, մարզի սոցիալական ծառայությունների և առողջապահական հաստատությունների գործունեության վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունների ներկայացման, համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի, գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման հետ կապված խնդիրները: Նշված հարցերի շուրջ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ, դրանց կատարման համար նախանշվեցին հստակ ժամկետներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38