Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին խմելու ջրի որակի շեղումների ուսումնասիրությունների արդյունքները

20.02.2016

Փետրվարի 19-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ քննարկվեցին 2015 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում մարզի համայքներում խմելու ջրի մեջ հայտնաբերված շեղումների ուսումնասիրությունների արդյունքները եւ դրանց հատեւանքների վերացմանն ու կանխարգելմանն ուղղված խնդիրները: 2015 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում մարզի համայքներում խմելու ջրի մեջ հայտնաբերված շեղումների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Նա նշեց, որ 2015 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության ՙՀիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման՚ ՊՈԱԿ-ի կողմից հետազոտվել է խմելու ջրի մանրէաբանական ցուցանիշներով 6968 նմուշ, որոնցում արձանագրվել է 41 շեղում, որը կազմել է վերցված նմուշների 1,7 տոկոսը:Ընդ որում, ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ կողմից սպասարկվող համայնքների ջրմուղներից վերցված 2594 նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել:ՙԱռավել հաճախ շեղումներն արձանագրվել են Մաքենիսում՝ 30 նմուշ, 8 շեղում, Ծովինարի ԵԿՄ պատանիների ճամբարում՝ 13 նմուշ, 9 շեղում, Գեղանավանում՝ 74 նմուշ, 10 շեղում, Ծովագյուղում՝ 65 նմուշ, 4 շեղում: Սեւամա լճի հանգստյան գոտիներում կատարվել է խմելու ջրի 65 նմուշի մանրէաբանական ցուցանիշներով հետազոտություն, որտեղ շեղումներ են արձանագրվել 9 նմուշում:ՙՄեր-Սիր՚ հանգստյան գոտուց վերցված 6 նմուշներում արձանագրվել է 6 շեղում:Հետազոտվել է սանիտարաքիմիական ցուցանիշներով 6197 նմուշ, որոնցում շեղումներ չեն արձանագրվել: Մնացորդային ազատ քլոր ցուցանիշով հետազոտվել է խմելու ջրի 370 նմուշ, որոնցում դարձյալ շեղումներ չեն արձանագրվել՚,-նշեց Անուշ Պողոսյանը: Ըստ զեկուցողի՝ Գեղարքունիքի մարզում մշտական վարակազերծման են ենթարկվում ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ կողմից սպասարկվող բոլոր համայնքների եւ Ծակքարի, Ակունքի, Լիճքի, Ներքին Գետաշենի, Վարդենիկի գյուղապետարանների կողմից սպասարկվող ջրամատակարարման համակարգերը: Կիսամյակի ընթացքում հաճախակի վթարներ արձանագրվել են Լճաշեն, Սարուխան, Կարմիրգյուղ, Ծակքար, Լիճք, Ներքին Գետաշեն համայնքներում, Գավառ եւ Մարտունի քաղաքներում: Նույն ժամանակահատվածում Մաքենիս գյուղում ջրի աղտոտվածության հետեւանքով արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության բռնկման 8 դեպք: Ըստ Մաքենիս գյուղի առողջության առաջնային պահպանման ոլորտի սպասարկման պատասխանատու, Ծովակի ԱԱՊԿ տնօրեն Արթուր Ղազարյանի հայտարարաության, Մաքենիսում ժամանակին բուժվել են հիվանդները, պետական միջոցներով կառուցված ջրատար արտաքին ցանցի շահագործումից հետո, որը կատարվել է նախորդ տարվա վերջին, կանխվել են հետագա բռնկումները:
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն առաջարկեց ուշադրության կենտրոնում պահել ջրամատակարարման որակի շարունակական ապահովման գործընթացը, ժամանակին վերացնել հայտնաբերված շեղումները եւ դրանց հետեւանքները:ՙՍարերում կուտակված առատ ձնածածկույթի հալքը կարող է իր ազդեցությունը թողնել ջրամատակարարման որակի շեղումների վրա, ուստի հարկավոր է ուշադրության կենտրոնում պահել ջրաղբյուրները եւ ջրահավաք ավազանները՝դրանք հնարավորինս զերծ պահելով աղտոտումներից: Սեւանի ափերի հանգստյան գոտիների եւ առանձին համայնքների ջրամատակարարման բարելավման եւ ապահովման ուղղությամբ եւս պետք է կատարվեն համապատասխան քայլեր՝ նկատված շեղումները նվազագույնի հասցնելու համար: Առանձնակի ցանկանում եմ դրվատել ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ աշխատանքները՝ խմելու ջրի մատակարարման նման բարձր որակ ապահովելու համար՚-նշեց մարզպետի տեղակալը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38