Նորություններ

,,ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ,,ՓԲԸ 4-ՐԴ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ 27.11.2014
Նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզում բացվեց ,,Հայբիզնեսբանկ,, ՓԲԸ 4-րդ տարածքային մասնաճյուղը, այս անգամ Մարտունի քաղաքում: Այն կրելու է ,,Ալաշկերտ,, անունը: Բանկի տարածքային մասնաճյուղի բացման արարողությանը մասնակցեցին ,,Հայբիզնեսբանկ,, ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Կառույցն օրհնվեց Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր հովվի ձեռամբ: Հաճախորդների տարբեր խմբերի սպասարկման համար մասնաճյուղում ստեղծված են բարձրակարգ և ապահով բոլոր պայմանները: ,, Մարտունու տարածքում բնակչության...

13 ՀԱՄԱՅՆՔՆԵՐ ՍՏԱՑԱՆ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ 27.11.2014
Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Ֆրանսիական ,,Բժշկական օգնություն եւ զարգացում,, հասարակական կազմակերպության ներդրումների հաշվին այս տարի հիմնանորոգվեցին Ճամբարակի տարածք Արտանիշ եւ Թթուջուր համայնքների բուժկետերը: Նոյեմբերի 26-ին հիմնանորոգված կառույցները հանձնվեցին շահագործման: Արարողությանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Ֆրանսիական...

Նոյեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած հանդիպման ընթացքում ,, Բժշկական օգնություն և զարգացում,, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, բժիշկ Պիեռ Չիլլինգերը մարզպետին ներկայացրեց իրենց կողմից վերը նշված համայնքների բուժկետերում իրականացրած վերանորոգման աշխատանքների ընթացքը և միաժամանակ տեղեկացրեց, որ այս շաբաթվա ընթացքում այդ կառույցները կհանձնվեն ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ 19.11.2014
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերթական աշխատանքային այցով եղավ Ճամբարակի տարածքի Վահան, Թթուջուր, Մարտունի,Գետիկ եւ Այգուտ համայնքներում: Մարզպետը հանդիպեց համայնքների բնակիչների հետ, այցելեց գյուղապետարաններ, բուժկետեր եւ դպրոցներ՝ ծանոթանալով հիմնարկների աշխատանքային առօրյային, հրատապ անելիքներին եւ հիմնախնդիրներին: Թթուջուր, Այգուտ, Մարտունի եւ Գետիկ համայնքներում բնակիչները բարձրացրին ...

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ 18.11.2014
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի` Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկեց Սևան քաղաքից: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի սպորտի որոլտի պատասխանատուներ: Լինելով Սևանի` Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում, Սևանի բազմաֆունկցիոնալ ...

ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ 33 ՎԵՏԵՐԱՆՆԵՐ 17.11.2014
Նոյեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունից ՙՄինսկի ազատագրման 70-ամյակի՚ հոբելյանական մեդալով եւ շնորհակալագրով պարգեւատրեց Հայրենական մեծ պատերազմում Բելառուսի ազատագրական մարտերին մասնակից 20 վետերանների և ևս 13 վետերանների` արդեն հետմահու: Պարգեւները հանձնելուց առաջ դեսպան ...