Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուժեղ քամուց վնասվել են մի շարք տնտեսություններ

23.02.2016

Գեղարքունիքի մարզում փետրվարի 22-ի առավոտյան գրանցված ուժեղ քամիները վնասներ են պատճառել Վարդենիս քաղաքի, Խաչաղբյուր, Ծովակ, Լուսակունք, Լճավան, Կարճաղբյուր, Տորֆավան, Վանեվան, Վարդենիկ գյուղերի տնտեսություններին: Համայնքապետարաններում ստեղծված հանձնաժողովների կողմից կատարված ուսումնասիրություննների նախնական տվյալներով` վերոնշյալ համայնքներում քամին մասնակիորեն տեղահանել եւ քշել է ինչպես առանձնատների, այնպես էլ օժանդակ շինությունների եւ պետական ու մասնավոր հիմնարկների տանքիներ: Վարդենիս քաղաքում, Լճավան եւ Ծովակ գյուղերում վթարների հետեւանքով ժամեր շարունակ խափանվել էր էներգամատակարարումը եւ գազամատակարարումը, որոնք ժամեր անց վերականգնվել են: Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալներով` փետրվարի 22-ի առավոտյան ժամը 7-8-ի սահմաններում քամին ունեցել է մինչեւ 22 մետր վայրկյան արագության պոռթկումներ:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով,որի կողմից գնահատվում են աղետի հետեւանքով տնտեսություններին պատճառված վնասների չափերը: Կազմված ակտերը Գեղարքունիքի մարզպետարանի կողմից կներկայացվեն ՀՀ կառավարություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38