Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումների ուղեցույց պլանը

23.02.2016

Փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, ԵԿՄ վարչության մարզային բաժանմունքների նախագահների, մարզի կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Հրավիրված խորհրդակցության նպատակն էր քննարկել մարտի 5-ին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը նվիրված մարզային միջոցառումների անցկացման ուղեցույց պլանը: Ըստ այդ պլանի մարզկենտրոն Գավառ քաղաքում ծաղիկներ կդրվեն զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին, եկեղեցում կկատարվի պատանի երկրապահների օրհնության կարգ, ապա տեղի կունենա ,,Ծնունդդ շնորհավոր Սպարապետ, պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը,, կընթերցվի Զորավարի ուղերձը, կհնչեն ելույթներ, որից հետո պատանի երկրապահները հանդես կգան ցուցադրական ելույթներով, տեղի կունենա մարզամշակութային միջոցառում: Նույն օրը Գեղարքունիքի մարզի տարբեր տարածքների պատանի երկրապահներ կմասնակցեն նաև Երևան քաղաքում կայանալիք Մայր միջոցառմանը: Խորհրդակցության ընթացքում ևս մեկ անգամ հստակեցվեցին անելիքները, տոնական միջոցառման համաժողովրդականությունն ապահովելու նպատակով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38