Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում սուր շնչառական հիվանդություններից բուժվողների քանակը հասցվել է նվազագույնի

26.02.2016

Գեղարքունիքի մարզի հիվանդանոցներում փետրվարի 26-ի դրությամբ ստացիոնար բուժում են ստանում սուր շնչառական հիվանդություններ ունեցող 16 հիվանդ, որոնցից 6-ի մոտ ախտորոշված է թոքաբորբ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի տեղեկացմամբ` այս տարվա փետրվարի առաջին շաբաթվա համեմատ մարզի հիվանդանոցներում սուր շնչառական հիվանդությամբ բուժվող ստացիոնար հիվանդների թիվը փետրվարի վերջին շաբաթում կրկնակի նվազել է: Կրկնակի անգամ նվազել է նաեւ առողջության առաջնային պահպանման օղակում սուր շնչառական հիվանդություն ունեցողների դիմելիության քանակը: ,,Հունվարի ընթացքում եւ փետրվարի առաջին շաբաթում սուր շնչառական հիվանդություններից գանգատվողների, բուժում ստացողների քանակը հասցվել է նվազագույնի: Նույն արդյունավետությամբ բարձրացել է հանրակրթական դպրոցների աշակերտների հաճախելիությունը: Մարզի նախադպրոցական հաստատությունները վերաբացվելու են մարտի 1-ից: Իրավիճակի վերահսկողությունը մեր կողմից շարունակվելու բոլոր բուժհաստատություններում, դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում: Այս պահի դրությամբ սուր շնչառական հիվանդություններից բուժվող հղիներ չունենք: Պետք է արժանին մատուցել թե առողջության առաջնային պահպանման, թե հիվանդանոցային ծառայություններ մատուցող կառույցներին ու բժիշկներին, որոնց ջանքերի շնորհիվ կարողացանք ստեղծված իրավիճակից դուրս գալ,, - հավաստեց վարչության պետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38