Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ 26.12.2014
Դեկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզի տարածքում գործող ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրեց տարեվերջյան մամուլի ասուլիս: Նա ներկայացրեց 2014 թվականի հաջողություններն ու ձեռքբերումները եւ հաջորդ տարում ծրագրված կարեւորագույն անելիքները: Մարզպետը տնտեսական տարվա ձեռքբերումների մեջ առանձնացրեց գյուղատնտեսության ոլորտը, որտեղ գրանցված արդյունքներն աննախադեպ են համարվում վերջին...

ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՏՎՈԳՐՈՎ 26.12.2014
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի որոշմամբ Սևանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Հասմիկ Ղազարյանը,նույն հիմնարկի բուժաշխատողներ Էլանորա Կյուրեղյանը, Գայանե Սմբատյանը, Աիդա Դադիկյանը, Լեյլի Մկրտչյանը, Նվարդ Ներսիսյանը, Գայանե Խաչատրյանը, Վարդանուշ Սարգսյանը, Գոհար Վարդանյանը, Լարիսա Ասլանյանը, Նելլի Գաբրիելյանը և Ալվարդ Գրիգորյանը պարգևատրվել են ՀՀ առողջապահության նախարարի պատվոգրով...

ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ 25.12.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 24-ին այցելել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն: ԱԺ նախագահին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: Օրենսդիր մարմնի ղեկավարին մեծ շուքով եւ ջերմությամբ դիմավորել են մանկատան սաներն ու աշխատակազմը: Շրջելով մանկատանը` Գալուստ Սահակյանը անմիջական մթնոլորտում խոսել է ...

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ 25.12.2014
Գեղարքունիքի մարզից 2013-14թվականների ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ մարտական դիրքերում զոհված Վերին Գետաշենից Լյուքս Ստեփանյանի, Ծովինարից Սարգիս Աբրահամյանի, Գեղհովիտից Գարիկ Իսպիրյանի, Ավազանից Արտակ Բեգյանի, Նորատուսից Արմեն Ավետիսյանի եւ Գավառի Արծվաքար թաղամասից զորակոչված Գեորգի Մնացականյանի ընտանիքիներին Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որոշմամբ հատկացվեց դրամական աջակցություն:

ԿԱՅԱՑԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏԸ 23.12.2014
Դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2014թվականի տարեվերջյան նիստը: Նիստին մասնակցում էին մարզի խորհրդի անդամները, մարզի 5 տարածքների զինկոմիսարները, մարզպետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, ԶԼՄ և հասարակական կազմակերպությունների նեկայացուցիչներ, նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը...
ԳԵՏԻԿ ԵՎ ՆՈՐԱԲԱԿ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ ԵՆ ԳՈՐԾՈՂ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ 15.12.2014
Գեղարքունիքի մարզի Գետիկ եւ Նորաբակ համայնքներում դեկտեմբերի 14-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնց արդյունքում իրենց պաշտոններում վերընտրվեցին Գետիկի գյուղապետ, անկուսակցական Սարգիս Այունցը եւ Նորաբակի գյուղապետ, ՀՀԿ անդամ Վազգեն Ասատուրյանը: Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ քարտուղար Սամվել Աբրահամյանը նշեց, որ Գետիկ գյուղում, նախնական տվյալներով,գործող գյուղապետ Սարգիս Այունցը շահել է 150, նրա մրցակից, ՀՅԴ անդամ, Գետիկի նախկին գյուղապետ Աշոտ Դալլաքյանը՝116 ձայն: Նորաբակում համայնքի ղեկավարի պաշտոնի համար գրանցված միակ թեկնածուն՝ գործող գյուղապետ Վազգեն Ասատուրյանը 139 քվեարկողներից շահել է 138 կողմ եւ 1 դեմ ձայն...