Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն հանդիպում ունեցավ ապրիլյան քառօրյայում մարզից հերոսաբար զոհված զինծառայողների հարազատների հետ

24.06.2016

Հունիսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Գեղարքունիքի մարզից ապրիլյան քառօրյա մարտերում հայրենի սահմանների պաշտպանության համար հերոսաբար զոհված 10 զինծառայողների ծնողներին և հարազատներին: Մարզի ղեկավարը իր խոնարհումի և երախտագիտության խոսքերն հնչեցրեց նրանց զավակների և առհասարակ սահմանապահ դիրքերում իրենց կյանքը զոհաբերած հայ զինվորների հասցեին, նշելով, որ նրանց գործած սխրանքները զոր օրինակ կծառայեն գալիք սերունդների համար: Ռաֆիկ Գրիգորյանը զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տեղեկացրեց,որ իրենց ընտանիքները գտնվում են մարզպետի ամենօրյա ուշադրության կենտրոնում և մարզպետարանը պատրաստակամ է իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում օգնել և աջակցել նրանց սոցիալ - տնտեսական բնույթի խնդիրներում: Մարզպետը զոհվածների հարազատներին տեղեկացրեց նաև, որ իրենց համայնքների հանրակրթական հաստատություններում այս պահին ընթանում են իրենց զավակների անունները կրող դասասենյակների կամ փառքի անկյունների ստեղծման ու կահավորման աշխատանքներ, իսկ ստեղծված անկյունները հայրենասիրական դաստիարակության ամենափայլուն վկայությունը կունենան մատաղ սերնդի կրթության գործում: Զրույցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետը լսեց նաև զոհվածների ընտանիքների անդամների և հարազատների կողմից բարձրացված խնդիրները: Նրանք շնորհակալություն հայտնեցին մարզպետին ցուցաբերած ուշադրության համար: Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ նմանօրինակ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55