Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը պարգեւատրեց մարզի մի խումբ բուժաշխատողների

21.06.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հունիսի 21-ին՝ Բուժաշխատողի օրվա առթիվ, Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով և նվերներով պարգեւատրեց բարեխիղճ ու պատասխանատու աշխատանքով աչքի ընկած մի խումբ բուժաշխատողների: Գեղարքունիքի մարզպետի խրախուսանքին արժանացան Սեւանի բժշկական կենտրոնի բժիշկներ Հասմիկ Մխիթարյանը, Էմմա Ղազարյանը եւ Անդրանիկ Արսլանեանը, Գավառի պոլիկլինիկայի բժիշկ Աղավնի Կարապետյանը, Ակունքի ԱԱՊԿ բժիշկ Սարգիս Մինասը, Վարդենիսի պոլիկլինիկայի բժիշկ Ամալյա Ավագյանը եւ Ճամբարակի առողջության կենտրոնի բժիշկ Նարինե Օհանյանը: Պարգեւատրվածներից երկուսը՝ Սարգիս Մինասը եւ Անդրանիկ Արսլանեանը, արդեն նախկին սիրիահայեր են, ովքեր Գեղարքունիքի մարզ ապրելու եւ աշխատելու են տեղափոխվել մեկ տարի առաջ՝ իրենց աշխատանքում ցուցաբերելով մասնագիտական բարձր կարողություններ, պատասխանատվություն ու բարեխիղճ մոտեցում: Մարզպետը շնորհավորեց պարգեւների արժանացած բուժաշխատողներին, ցանկացավ նրանց նորանոր ձեռքբերումներ եւ աշխատանքային հաջողություններ: Ծավալված զրույցի ընթացքում մարզի ղեկավարը ներկայացրեց վերջին տարիների ընթացքում մարզի առողջապահական համակարգի ձեռքբերումները եւ առաջիկա անելիքները, որոնք պետության գործադրած ջանքերով ուղղվում են համակարգի արդիականացմանը եւ բուժսպասարկման որակի էական բարելավմանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը բուժաշխատողի օրվա առթիվ շնորհավորանքի խոսք է հղել նաև մարզի բուժաշխատողներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59