Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում ընթանում են գարնանացանի աշխատանքները

Մարզում ընթանում են գարնանացանի աշխատանքները 22.04.2016

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ապրիլ ամսվանից մեկնարկել են գարնանացանի աշխատանքները: Մարզում այս տարի նախատեսված է կատարել 58 հազար հեկտար գարնանացան: Ապրիլի 21-ի դրությամբ արդեն կատարվել է մոտ 18 հազար հեկտար գարնանացան, որից 500 հա-ն գարնանացան ցորեն, 850 հա-ն բազմամյա կերային մշակաբույսեր, մնացածը զբաղեցնում են գարու ցանքերը: Գեղարքունիքի մարզում ձմեռացումից բարեհաջող է դուրս եկել մոտ 20700 հեկտար աշնանացան ցորենը: Առաջիկա օրերին մարզի տնտեսությունները կսկսեն նաև կարտոֆիլի և բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքսը: Բերքի տակ մարզում կլինի 78 700 հա ցանքատարատարածություն, որը կազմում է մարզի ընդհանուր վարելահողերի 96,2 տոկոսը: Այս օրերին մարզի է ներկրվում կառավարության կողմից սուբսիդավորված դիզվառելիք, պարարտանյութեր եւ սերմացու, որոնք տնտեսություններին են...

 Առաջնագծին օգնությունները շարունակվում են

Առաջնագծին օգնությունները շարունակվում են 19.04.2016

Ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց սահմանին աջակցություն ցուցաբերելու հետ կապված խնդիրներ: Մարզպետն իր խոսքում նշեց, որ մարզի կազմակերպությունները շարունակում են դրամական փոխանցումներ կատարել ,,Արցախի օգնության հիմնադրամին,,, բազմաթիվ կազմակերպություններ էլ տարբեր առաջարկությունների միջոցով իրենց պատրաստակամությունն են հայտնում օգնել առաջնագծում կանգնած սահմանապահներին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզի Ծովագյուղ, Ձորագյուղ, Երանոս, Վարդաձոր, Ծակքար, Լիճք, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ, Գանձակ և Սարուխան համայնքների ղեկավարների նախաձեռնությամբ և համայնքապետարանների միջոցներով առաջնագծի զինծառայողներին ուղարկվող օգնության ...

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը 19.04.2016

Ապրիլի 19-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այցով եղավ Սեւան քաղաքի համար 3 հիմնական եւ ավագ, Լճաշենի եւ Նորատուսի համար 1 միջնակարգ, Գավառի համար 4 հիմնական դպրոցներում եւ Գավառի պետական համալսարանում: Նախարարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Տեղերում Գաբրիել Ղազարյանը ծանոթացավ դպրոցների մարզադահլիճների եւ շախմատի դասասենյակների պայմաններին ու հագեցվածությանը, ֆիզկուլտուրա եւ շախմատ առարկաների դասավանդման դրվածքին: Կրթական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները նախարար...

Գեղարքունյաց  թեմն աջակցում  է   զինծառայողների ընտանիքներին

Գեղարքունյաց թեմն աջակցում է զինծառայողների ընտանիքներին 18.04.2016

Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմն իր մասնակցությունն է բերում Արցախին, առաջնագծում գտնվող մեր զինվորներին ու կամավորներին, մարտական գործողությունների ժամանակ Գեղարքունիքի մարզից զոհված զինծառայողների ընտանիքներին: Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի ազգաբնակչության միջոցներով հավաքվել եւ Արցախ է հասցվել երեք բեռնատար ավտոմեքենա սննդամթերք: Օգնությունը տեղ հասցնողներին ուղեկցել են Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր- Կիրակոս վարդապետ Դավթյանը եւ Մարտունու Ծովինար համայնքի հոգեւոր հովիվ Տեր- Գեւորգ քահանա Բարսեղյանը: Նրանք այցելել են Մարտունի -2, Մարտունի- 3 զորամասեր, հանդիպում ունեցել հրամանատարական կազմի եւ զինվորների հետ: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի ուղեկցությամբ երկրորդ այցը դեպի...

Մարզի խորհրդի հերթական նիստում

Մարզի խորհրդի հերթական նիստում 14.04.2016

Ապրիլի 14-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2016 թվականի առաջին նիստը: Մինչ նիստի աշխատանքներին անցնելը ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհված հերոս զինվորների հիշատակը:Այնուհետև Գեղարքունիքի մարզպետը մարզխորհրդի անդամներին ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի նորանշանակ տեղակալ Արտաշես Նիկոյանին: Նիստի օրակարգում քննարկվեց մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողական և վերլուծական ցուցանիշները: Ըստ զեկուցողի՝ 2016 թվականի առաջին եռամսյակի դրությամբ մարզում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 83,4 տոկոս:ՙ19 համայնքներ առաջին եռամսյակի դրությամբ սեփական եկամուտները հավաքագրել են 154 տոկոս միջին ցուցանիշով, որոնցից 8-ը հավաքագրել են կիսամյակի կտրվածքով նախատեսված միջոցները, մինչդեռ ...

Մարզում շարունակվում  է Արցախին  օգնություն  ցուցաբերելու գործընթացը

Մարզում շարունակվում է Արցախին օգնություն ցուցաբերելու գործընթացը 14.04.2016

Գեղարքունիքի մարզի կազմակերպությունները շարունակում են կամավոր դրամ հանգանակել՝ Արցախին օգնություն տրամադրելու նպատակով: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի տեղեկացմամբ, ապրիլի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչները եւ աշակերտները Արցախի օգնության ֆոնդին են փոխանցել մոտ 21 միլիոն դրամ: Նույն ֆոնդին 700 հազար դրամ փոխանցել են Կարմիրգյուղի, 550 հազար դրամ՝ Լանջաղբյուրի, 150 հազար դրամ՝ Գեղարքունիքի գյուղապետարանի, 800 հազար դրամ՝ ՙՄարտունու ծննդատուն՚ ՊՓԲԸ, 175 հազար դրամ՝ Սարուխանի բուժամբուլատորիայի աշխատակիցները: ՙԱյս պահին դրամահավաքը կամավորությամբ շարունակվում է մարզի պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավոր ընկերություններում: Բազմաթիվ անհատ քաղաքացիներ էլ Արցախին օգնության ձեռք են մեկնում ինչպես դրամով, այնպես էլ՝սննդամթերքով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-12 16:39:00