Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեցին Սևան քաղաքի հիվանդանոցի նոր շենքի կառուցման աշխատանքները

17.08.2016

Օգոստոսի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Սևան քաղաքում: Մարզի ղեկավարը մասնակցեց Սևանի հիվանդանոցի նոր շենքի շինարարական աշխատանքների ազդարարման արարողությանը: Հիվանդանոցի շինարարությունն իրականացվում է Համաշխարհային բանկի միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Շինարարության պատվիրատուն ՀՀ ԱՆ ՙԱռողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակն,, է, իսկ աշխատանքներն իրականացվում է ,,Բիտեկ,, ՍՊԸ-ի կողմից: Կառուցվող հիվանդանոցի տարածքում արդեն կատարվում են մաքրման, ծառերի և թփերի հատման, հիմքերի նախապատրաստման, շինարարական տարածքի առանձնացման և նախապատրաստական բնույթի այլ աշխատանքներ: Ըստ նախագծի` երկհարկանի նորակառույցն ունենալու է 1370 քմ ընդհանուր մակերես, երկու մասնաշենք, նախատեսված 43 մահճակալի համար և անհրաժեշտ այլ օժանդակ կառուցներ: Եվրոպական չափանիշներին համապատասխանող հիվանդանոցը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով և բժշկական գործիքներով, որոնց ձեռքբերման ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում: Սեւանի բժշկական կենտրոնի կառուցման մեկնարկի եւ նշանակության մասին իր գնահատականը տվեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ,,Սեւան քաղաքին շատ էր անհրաժեշտ միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական կենտրոնի շենք: Սա սեւանցիների համար լինելու է դարի կառույց, անգնահատելի նվեր եւ արդյունավետորեն ծառայելու է բնակչության կարիքներին: Սեւանի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումն ընդգրկված է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում, ինչն արդեն իրականություն է դառնում: Շինարարության ընթացքում մարզպետարանը` իր հնարավորությունների սահմաններում պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել,, -նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
,,Վերջին տարիների ընթացքում Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի արդիականացման համար ՀՀ կառավարության եւ ՙՀամաշխարհային բանկ՚-ի կողմից կատարված ներդրումները կազմել են 3,5 միլիարդ դրամ՝ չհաշված Սեւանի բժշկական կենտրոնի համար կատարված ներդրումը: Անկախության 25 տարիներ ընթացքում սա 3-րդ տիպային նորակառույց հիվանդանոցն է լինելու և դա մեզ ավելի է պարտավորեցնում աշխատանքները լավագույնս ավարտին հասցնելու համար: Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 885 մլն դրամ, ժամանակակից բուժսարքավորումների եւ գույքի ձեռքբերման համար նախատեսված է 750 հազար ԱՄՆ դոլար,, - նշեց ՀՀ ԱՆ ՙԱռողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ՚-ի տնօրեն Նելսոն Զուլոյանը: Սևանի հիվանդանոցի շինարարությունը նախատեսված է ավարտին հասցնել 2018 թվականի օգոստոս ամսին, հավաստեց ,,Բիտեկ,, ՍՊԸ-ի շինարար` Արմեն Եգորյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:03:24