Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կազմակերպվեց քննարկում Մարտունու հիվանդանոցի արդիականացման և Գավառի N 2 միջնակարգ դպրոցի շենքի կառուցման ծրագրերի շուրջ

16.08.2016

Օգոստոսի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետարանում ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ քննարկվեցին Գավառի համար 2 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման և Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման հետ կապված հարցեր: Հանձնաժողովի անդամները նշված երկու ծրագրերի վերաբերյալ ներկայացրեցին մարզի ղեկավարի հանձնարարությամբ իրենց կողմից կատարած ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքները: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության շինարարության բաժնի պետի ներկայացմամբ` սեպտեմբեր ամսին կավարտվեն Գավառի համար 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները, որից հետո կհայտարարվի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ: Քննարկվեցին նաև նշված ծրագրի հետ կապված այլ մանրամասներ, որտեղ, ըստ ներկայացված դիտարկումների, շինարարության մեկնարկին խոչընդոտող որևէ խնդիր չկա: Այնուհետև հանձնաժողովի անդամները մարզի ղեկավարի հետ քննարկեցին Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման հետ կապված խնդիրը: Նախապես ներկայացված երեք տարբերակներից հանձնաժողովը նախապատվությունը տվեց նոր շենքի կառուցման տարբերակին: Սակայն վերջնական որոշումը վերապահվում է ՀՀ կառավարությանը: ,, Բոլոր դեպքերում ցանկալի կլինի, որպեսզի կառուցվի հիվանդանոցի նոր շենք, քանզի ավելի լավ է մեկ անգամ կառուցել, քան թե մի քանի անգամ վերանորոգել: Սակայն հապճեպ որոշումներ կայացնել պետք չի: Ինչպիսի տարբերակ էլ ընտրվի համապատասխան մասնագետների և Հանրապետության ղեկավարության կողմից, մենք համաձայն ենք և շնորհակալ,, - իր ամփոփիչ խոսքում նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11