Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Սեւանի տարածաշրջանում դիտարկեց շինարարական աշխատանքների ընթացքը

18.08.2016

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Սևանի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում դիտարկեց դպրոցական եւ նախադպրոցական առանձին հաստատություններում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Մարզպետի այցի առաջին կանգառը Սեւան քաղաքի համար 1 հիմնական դպրոցն էր: Այստեղ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նախորդ տարի իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, իսկ այս տարի նույն միջոցների հաշվին դպրոցում անցկացվում է ջեռուցման ընդհանուր համակարգ: Իրականացվող աշխատանքների վերաբերյալ մարզի ղեկավարը տվեց ցուցումներ և հանձնարարականներ, նշելով, որ հաջորդ տարի, ֆինանսական միջոցների առկայության դեպքում, հնարավոր կլինի ավարտին հասցնել դպրոցում կիսատ մնացած աշխատանքները: Ռաֆիկ Գրիգորյանն այնուհետև այցելեց Գեղամավան և Դդմաշեն համայնքներ, որտեղ ծանոթացավ մանկապարտեզներում իրականացվող վերանորոգման աշխատանքներին: ՙՙՀՀ Տարածքային Զարգացման հիմնադրամիՙՙ ֆինանսավորմամբ Գեղամավան համայնքում նախորդ տարիների ընթացքում իրականացվել են մանկապարտեզի 2 մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքները: Նույն հինադրամի ֆինանսավորմամբ այս տարի իրականացվում է մանկապարտեզի երրորդ մասնաշենքի վերանորոգումը: Հիմնադրամը հոգացել է նաև մանկապարտեզի գույքային և տեխնիկական հագեցվածության խնդիրը: Ըստ շինարարի` մոտ մեկ ամիս հետո 120 տեղանոց մանկապարտեզն ամբողջովին պատրաստ կլինի՝ ընդունելու համայնքի նախադպրոցական տարիքի սաներին: Դդմաշեն համայնքում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ծանոթացավ ՚՚ՀՀ Տարածքային Զարգացման հիմնադրամի՚՚ ֆինանսավորմամբ իրականացվող մանկապարտեզի երրորդ մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Մանկապարտեզի 2 մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են նախորդ տարիների ընթացքում Գեղարքունիքի մարզին, հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների համար, պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցների հաշվին: 90-ականներից իր գործունեությունը դադարեցրած նախադպրոցական հաստատությունը մինչև նոյեմբեր պատրաստ կլինի՝ ընդունելու իր սաներին: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շինարարական կառույցներում կատարած շրջայցից հետո առաջարկեց Գեղամավանի եւ Դդմաշենի գյուղապետերին` սկսել նախադպրոցական տարիքի երեխաների հավաքագրման գործընթացը և նրանց միջոցով նախապատրաստել ծրագիր` մանկապարտեզների բացման արարողությանը հանդիսավոր տեսք տալու համար: Մարզպետը նաեւ խորհուրդ տվեց համայնքների ղեկավարներին՝ նախադպրոցական հաստատություններում աշխատանքի ընդունել բացառապես բանիմաց, գրագետ ու փորձ ունեցող դաստիարակների, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց գործուղել վերապատրաստման:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55