Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ճամբարակի տարածաշրջանում

25.08.2016

Աշխատանքային այցի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն օգոստոսի 24-ին Ճամբարակի քաղաքապետարանում հանդիպում ունեցավ տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Վերջիններս մարզի ղեկավարին ներկայացրեցին իրենց համայնքներում բերքահավաքի աշխատանքների ընթացքը, քննության առան համայնքային նշանակության կարևորագույն խնդիրներ: Ճամբարակի քաղաքապետի ներկայացման համաձայն՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի,, շրջանակներում 2015 թվականին Ճամբարակ քաղաքին տրամադրվել է 5 -ական գյուղտեխնիկա և գյուղգործիքներ, որոնց շնորհիվ այս տարի ճամբարակցիները հնարավորություն ունեն խոտհունձը կատարել ավելի արդյունավետ եղանակով և մատչելի գներով: ,, Ճամբարակին տրամադրված գյուղտեխնիկաները և գյուղգործիքները նպաստավոր են նրանով, որ անցած տարվա համեմատ հակավորման գները նվազել են: Անցած տարի 1 հակ խոտը կապվում էր 140-150 դրամով, իսկ այս տարի սահմանվել է 100 դրամ, ինչը մեծ օգուտ է գյուղացիական տնտեսությունների համար: Եթե կարողանանք հաջորդ տարի ձեռք բերել ևս մի քանի հնձող  և հավաքող տեխնիկա, կոոպերատիվը նաև այդ ուղղությամբ կարող  է  սահմանել մատչելի գներ: Եվ այդ դեպքում ճամբարակցին մեկ հեկտարի հաշվով կշահի 3-4 հազար դրամ: Ինչ խոսք, ձեռք բերված տեխնիկաները կարող են նպաստել անասնագլխաքանակի աճին, սակայն եթե կաթի 1 լիտրը շարունակվի մթերվել 80-100 դրամով, ապա  դժվար կլինի անասնագլխաքանակի մեծ աճ արձանագրել,,- մարզպետի հետ ունեցած զրույցի ընթացքում նշեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը: ,,Ունեցել եմ 500-ից ավել հակ խոտ, մարդիկ կապել են, 100 դրամով հաշվարկել, ու ես նախորդ տարվա համեմատ պակաս եմ վճարել 25 հազար դրամ, ինչը իմ տնտեսության համար մեծ օգուտ է: Էս տեխնիկաները շատ անհրաժեշտ էին Ճամբարակին, որ մի 10-ն էլ լինի՝ ավելի լավ կլինի: Կխնդրեինք ՀՀ կառավարությանը՝ Ճամբարակում լուծում տալ նաև հացահատիկահավաք կոմբայնի ձեռքբերման խնդրին: Եթե մենք հույս ունենանք, որ բերքը նորմալ կհնձենք, ապա անպայման կցանենք ,, - մարզի ղեկավարին ներկայացրեց ճամբարակցի Արտուշ Թորոսյանը: Ռաֆիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ այժմ աշխատանքներ են տարվում, որպեսզի ,,Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի,, շրջանակներում համայնքներում լուծում տրվի նաև հացահատիկահավաք կոմբայնների ձեռքբերման խնդրին: Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց նաև ՚Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի,, միջոցներով Ճամբարակի համար 3 մանկապարտեզում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքը, այնուհետև ծանոթացավ Ճամբարակ քաղաքի առողջության կենտրոն տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Մարզպետը ճանապարհաշինական կազմակերպության ղեկավարին հորդորեց՝ արագացնել աշխատանքների ընթացքը՝ հաշվի առնելով եղանակային բարենպաստ պայմանները: Շինարարը խոստացավ ծրագրով նախատեսված 650 գծամետր երկարության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները ավարտին հասցնել սահմանված ժամկետում՝ մինչև հոկտեմբերի 30-ը: Ճամբարակում մարզի ղեկավարը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ռաֆիկ Գրիգորյանն այնուհետև այցելեց Դրախտիկ համայնք, որտեղ պետության կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզին հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների համար տրամադրված միջոցներից հատկացված գումարով կառուցվել է համայնքային կենտրոնի նոր շենք:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55