Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում  իրականացվում  են սանիտարական մաքրման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում իրականացվում են սանիտարական մաքրման աշխատանքներ 03.05.2017

Գեղարքունիքի մարզում ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի իրականացման, աղբահանության, սանիտարական մաքրման, ծառատնկման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ կազմակերպելու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի՝ 25.04.2017թ թիվ 68-Ա որոշմամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանի ղեկավարությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ,,Սևան Ազգային պարկ,, ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ: Հանձնաժողովիառջև խնդիր է դրված համակարգել և վերահսկողություն իրականացնել մարզի համայնքներում, դրանց հարող վարչական տարածքներում, միջպետական, հանրապետական և համայնքային նշանակության ճանապարհներին..

Գեղարքունիքի մարզպետը խրախուսեց  մարզի հեռուստաընկերությունների  ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետը խրախուսեց մարզի հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին 02.05.2017

Այս տարի լրացավ Գեղարքունիքի մարզում տեղակայված ,,Քյավառ,, և ,,Զանգակ,, հեռուստաընկերությունների հիմնադրման 20-ամյակը: Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց երկու հեռուստաընկերությունների աշխատակազմերին: ,, Ես ականատես եմ եղել նորաստեղծ հեռուստաընկերությունների կայացման դժվարին գործընթացներին: Նրանք արել են հնարավորը, որպեսզի ոչ միայն հեռուստաընկերությունները ունենան տեխնիկական արդի հագեցվածություն, այլ նաև՝ ստեղծագործական որակյալ կազմ: Պետք է ասեմ, որ հիմնադիրներին հաջողվել է հաղթահարել այդ ճանապարհը, ինչի արդյունքում մենք այսօր մարզում ունենք կայացած հեռուստաընկերություններ, որոնց հաղորդումներին անհամբեր սպասում են տասնյակ հազարավոր հեռուստադիտողներ,,- նշեց մարզի ղեկավարը: Հոբելյանական...

Գեղարքունիքի մարզում  հարգանքի տուրք մատուցվեց  Հայոց Ցեղասպանության սրբադասված  նահատակների հիշատակի առջև

Գեղարքունիքի մարզում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի առջև 24.04.2017

Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ այսօր, ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում , մարզի մնացած քաղաքային և գյուղական համայնքներում: Սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձաների առջև հարգանքի տուրք մատուցեցին, ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզային իշխանությունների, քաղաքային և գյուղական համայնքների, կրթամշակութային հասատատությունների, հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, քաղաքացիներ: ,,102 տարվա ընթացքում աշխարհը փոխվեց, բայց Թուրքիան չփոխեց իր դիրքորոշումը: Ինչևէ, մենք ընկճվելու առիթ չունենք, քանզի այսօր Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների Սուրբ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի խոսքը Հայոց Ցեղասպանության տարելիցի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի խոսքը Հայոց Ցեղասպանության տարելիցի առթիվ 23.04.2017

Հարգելի հայրենակիցներ: Ավելի քան մեկ դար տեւած ժամանակահատվածն անգամ բավարար չեղավ՝ հայության հիշողությունից ջնջելու ցեղասպանության այն հրեշավոր գործողությունները, որոնք Օսմանյան Թուրքիան իրականացրեց մեր ժողովրդի դեմ: Նույն ժամանակահատվածը բավարար չեղավ նաեւ Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին՝ քավելու իրենց նախնիների ոճրագործ մեղքերը եւ փոխհատուցելու մեր համազգային կորուստները: Ավելին,այսօր էլ Թուրքիան ոչ միայն շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, այլ նաեւ իր դաշնակից Ադրբեջանի հետ միասին իրական սպառնալիք է ստեղծում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների համար՝ հայատյացությունը դարձնելով հիմնական զենք...

Գեղարքունիքի մարզում հայտարարվեց սանիտարական մաքրման և բարեկարգման  միամսյակ

Գեղարքունիքի մարզում հայտարարվեց սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակ 21.04.2017

Ապրիլի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ հրավիրվեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների և ,,Սևան,,ԱՊ ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաձայն ՀՀ կառավարության ապրիլի 20-ին կայացած նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրված հանձնարարականի՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ապրիլի 25-ից մարզում հայտարարեց աղբահավաքության, սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակ: Միջոցառումը սեղմ ժամկետներում և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Ռաֆիկ Գրիգորյանը խորհրդակցության մասնակիցներին տվեց մի շարք առաջադրանքներ և հանձնարարականներ: Աղբահավաքության և սանիտարական մաքրման աշխատանքները մարզում...

Նորաշենում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքը գտնվում է Գեղարքունիքի մարզպետի հոգածության եւ ուշադրության ներքո

Նորաշենում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքը գտնվում է Գեղարքունիքի մարզպետի հոգածության եւ ուշադրության ներքո 20.04.2017

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հանձնարարությամբ Նորաշեն համայնքում 2016 թվականի նոյեմբերից հաշվառված, սոցիալապես ծանր վիճակում գտնվող եւ կենցաղային վատթարագույն պայմաններում բնակվող Մարատ Քառյանի վեց շնչից բաղկացած ընտանիքին է այցելել Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խումբը՝ արձագանքելով >-ում հրապարակված համապատասխան հոդվածներին: Ինչպես տեղեկացրեց աշխատանքային խմբի ղեկավար, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Մամիկոն Գալոյանը, Գեղարքունիքի մարզպետի կողմից Մարատ Քառյանի ընտանիքին հատկացվել է դրամական օգնություն՝ 100 հազար դրամի չափով, ինչպես նաեւ ուսումնասիրվել է.....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-26 16:04:51