Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց ,, Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի մարզային փուլը

23.06.2017

ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթը հանրապետությունում անցկացվում է արդեն 13 տարի և յուրաքանչյուր տարի Գեղարքունիքի մարզից մասնակցություն ցուցաբերած ընտանիքներն առանձին մարզաձևերում գրավել են մրցանակային տեղեր կամ արժանցել խրախուսանքների: Հերթական մրցույթի մարզային փուլն անցկացվեց հունիսի 21-23-ը: Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունեց և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ողջույնը ընտանիքներին հղեց մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը: Մրցույթի կազմկոմիտեի անդամ Գեղամ Չարվադարյանի տեղեկացմամբ՝ այս տարի ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի տարածքային փուլին մասնակցել է ավելի քան 160 ընտանիք, որից մարզային փուլ է անցել տարածքային փուլում 1,2,3 տեղեր գրաված 60 ընտանիք: Ըստ մրցույթի կանոնակարգի՝ ընտանիքները իրենց ուժերը փորձեցին 6 մարզաձևերից. խաղային փոխանցավազք 30մ, վարժություն բասկետբոլի գնդակով, պարանի ձգում, խաղային փոխանցավազք՝ թենիսի գնդկով, հեռացատկ(տեղից), խաղային փոխանցավազք 80մ:
Մարզային փուլի մրցումներն ընթացան լարված պայքարում: 4 տարիքային խմբերում առաջին տեղը զբաղեցրին Շահեն Թադևոսյանի ընտանիքը՝ Հայրավանքից, Արմեն Առաքելյանի ընտանիքը՝ Հայրավանքից, Գարիկ Մկրտչյանի ընտանիքը՝ Գավառից, Արմեն Մկրտչյանի ընտանիքը՝ Գավառից: Երկրորդ տեղը զբաղեցրին Էդգար Սարիբեկյանի ընտանիքը Գավառից, Վաղինակ Ղարիբյանի ընտանիքը՝ Գավառից, Արտակ Հովակիմյանի ընտանիքը՝ Գավառից, Հակոբ Գասպարյանի ընտանիքը՝ Հայրավանքից: Երրորդ տեղը զբաղեցրին Արազ Սարիբեկյանի ընտանիքը՝ Գավառից, Արմեն Գասպարյանի ընտանիքը՝ Գավառից, Ալբերտ Մանուկյանի ընտանիքը՝ Վարդենիսից և Արմեն Ամիրյանի ընտանիքը՝ Կարմիրգյուղից: Հաղթող ճանաչված ընտանիքները հուլիսի 17-22-ը Ծաղկաձորում կմասնակցեն մրցույթի եզրափակիչ փուլին: Այս փուլին կմասնակցի նաև հաշմանդամություն ունեցող Շիրակ Ղասաբյանի ընտանիքը՝ Վարդենիսից: Մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքների համար նախատեսված է դրամական խրախուսանք: Մրցույթի տարածքային ու մարզային փուլերը կազմակերպել և համակարգել է Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ ստեղծված կազմկոմիտեն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59