Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առողջապահության նախարարը շնորհավորեց մարզի բուժաշխատողներին

21.06.2017

Հունիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի և մարզի բուժաշխատողների մասնակցությամբ: Դիմելով բուժաշխատողներին, նախարարը և մարզպետը շնորհավորեցին նրանց՝ Բուժաշխատողի օրվա առթիվ՝ ցանկանալով արգասաբեր աշխատանք, առողջություն եւ հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ: Բուժաշխատողի օրվա, ինչպես նաև մարզի առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ առաջադեմ մոտեցումների ներդրման, մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և երկարամյա նվիրված աշխատանքի համար նախարարը ՀՀ Առողջապահության նախարարության պատվոգրով պարգեւատրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանին, Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանին, Ճամբարակի առողջության կենտրոնի բժիշկներ Վիգեն Գրիգորյանին եւ Մարինե Խաչատրյանին, նույն հաստատության բուժքույր Սիրուն Սարիբեկյանին եւ Վարդենիսի պոլիկլինիկայի վիրաբույժ Ռուբեն Խաչատրյանին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59