Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Կարեն Բոթոյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի դպրոցների տնօրենների հետ

26.06.2017

Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը մարզի դպրոցների տնօրենների հետ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը ներկայացրեց ամփոփ տեղեկատվություն 2016-17 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի վերաբերյալ: Զեկուցողը անդրադարձավ աշակերտների շարժի, առաջադիմության, ոլորտում իրականացված որոշ աշխատանքների և արձանագրված խնդիրների: Ըստ զեկուցման՝  հաշվետու ժամանակահատվածում մարզի հանրակրթության ոլորտում ընդգրկված են եղել 26 հազար 820 աշակերտ, որոնցից 126-ը՝ ներառական կրթության ուղղվածության դասարաններում: ՙԱմփոփման արդյունքում գերազանցիկ սովորող աշակերտների թիվը մարզում կազմել է 23,9 տոկոս, հարվածային սովորող աշակերտների թիվը՝ 27, 45 տոկոս եւ միջակ սովորողների թիվը՝ 48,39 տոկոս: Վերջին ցուցանիշը մեզ մոտ մտահոգության տեղիք է տալիս, եւ իրավիճակը շտկելու համար մենք համատեղ պետք է լուրջ աշխատանք կատարենք՚,-նշեց վարչության պետը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ ՄԱԿ-ի ,,Պարենի Համաշխարհային ծրագրի,, կողմից մարզի հանրակրթական դպրոցներում իրականացվող դպրոցական սնունդ ծրագրի ընթացքին: Դպրոցների տնօրեններին հանձնարարվեց դպրոցների ճաշարաններում հնարավորինս ապահովել պահանջվող չափանիշներով սահմանված սանիտարա-հիգիենիկ նորմերը:

Հանդիպման ընթացքում լսվեց նաև ԿԳ նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության զեկույցը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչությունում և մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներում 2017 թվականի հունվար, փետրվար ամիսներին անցկացված ուսումնասիրությունների վերաբերյալ: Մասնավորապես նշվեց, որ ուսումնասիրությունների ընթացքում ի հայտ են եկել մի շարք թերություններ և խախտումներ, որոնց վերացման ուղղությամբ ժամանակին տրվել են համապատասխան հանձնարարականներ: ,,Թվարկված խնդիրների զգալի մասն արդեն կարգավորվել, մնացածն էլ գտնվում են այդ փուլում,,- նշեց մարզի կրթության վարչության պետը: Իր խոսքում կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը նշեց, որ կառավարության նոր ծրագում ընդգրկված կրթության ոլորտի դրույթների իրագործումը դպրոցներին զերծ կպահի տարատեսակ խնդիրներից:
Ամփոփելով հանդիպումը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշեց, որ հարկավոր է անել հնարավորը, մարզի կրթության ոլորտում արձանագրված թերությունները և բացթողումները շտկելու համար և մարզպետարանը պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել այս հարցում: Ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի և ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու նպատակով մարզպետ Կարեն Բոթոյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Ենգոյանին: ,Հայ ասպետ,, հեռուստախաղում մրցանակային երկրորդ տեղ գրավելու համար Լիճքի միջնակարգ դպրոցի թիմը պարգևատրվեց ,,Հայ ասպետ ,,հեռուստախաղի պատվոգրով , որը տնօրեն Ալֆրեդ Սմբատյանին հանձնեց մարզպետ Կարեն Բոթոյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:35:43