Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Կարեն Բոթոյանն այցելեց Վարդենիկ համայնք

22.06.2017

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Վարդենիկ գյուղ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ ՙՍարերի բարիք՚ նորաստեղծ սոցիալական ձեռնարկության աշխատանքներին: Ձեռնարկությունը հիմնականում զբաղվում է վայրի բանաջարաբույսերի հավաքմամբ, վերամշակմամբ եւ իրացմամբ:
Ձեռնարկության համահիմնադիր Արտուշ Խաչատրյանը մարզպետ Կարեն Բոթոյանին ներկայացրեց ձեռնարկության գործունեության պատմությունը, նշելով, որ Եվրոպական Միության կողմից իրականացվող ՙՀամայնքային զարգացումը սոցիալական ձեռներեցության միջոցով՚ ծրագիրն արդեն իսկ համայնքում խթանել է զբաղվածությունը՝ աշխատանքներում ներգրավելով նաեւ շրջակա համայնքների բնակիչներին։ ՙՏարբեր համայնքներից տասնյակ քաղաքացիներ հավաքում եւ համապատասխան գումարի դիմաց մեզ են հանձնում տարածաշրջանում աճող վայրի բանջարեղեն եւ ուտելի խոտաբույսեր՝ շուշան, ուրց, ավելուկ, դաղձ։ Մեր համայնքում այս գործով զբաղվում են մինչեւ 60-65 ընտանիք: Ստեղծել ենք նաեւ սառնարանային տնտեսություն, ուր պահպանում ենք հավաքած բերքը՝ ժամանակին այն իրացնելու նպատակով: Նաեւ իրացման աղբյուրներ ենք որոնում՝ պատվերներ ընդունելով մարզի եւ մայրաքաղաքի խանութներից, առեւտրային խոշոր կետերից: Մտածում ենք նաեւ արտահանման ծավալներ եւ հնարավորություններ ապահովելու մասին, քանի որ օտար երկրներ բնակության տեղափոխված մեր հայրենակիցները շատ-շատ են կարոտում իրենց ծննդավայրում աճող վայրի բանջարեղենին, թեյատու բույսերին: Մեր նպատակները շատ են, ծրագրերը՝ բազմազան: Առաջին քայլերը հուսադրող են, որոնք մեզ ընդարձակվելու հնարավորություն են տալիս՚,-ներկայացրեց ձեռնարկատեր Արտուշ Խաչատրյանը:

Մարզպետ Կարեն Բոթոյանը հետաքրքրվեց սույն ծրագրի ընդլայնման հնարավորություններով եւ պատրաստակամություն հայտնեց՝ հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել ձեռնարկության հետագա ծավալմանը եւ զարգացմանը:ՙՕրեր առաջ մենք մարզպետարանում հասարակական կազմակերպությունների հետ հրավիրված հանդիպման ընթացքում տեղեկացանք, որ Վարդենիկ համայնքում նման ձեռնարկություն է բացվել եւ անմիջապես որոշեցինք տեղում ծանոթանալ ընդհանուր վիճակին: Ոչ միայն կփորձենք հնարավորինս աջակցել ձեռնարկության ընդլայնմանն ու զարգացմանը, այլ այն օրինակելի դարձնել նաեւ մարզի մյուս տարածքների համայնքների համար՚,- նշեց Կարեն Բոթոյանը:
Աշխատանքային այցի ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը խորհրդակցություն անցկացրեց Վարդենիկի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքի ակտիվի հետ՝ քննարկելով համայնքի սոցիալ-տնտեսական եւ կրթամշակութային ուղղվածության մի շարք հարցեր։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55