Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց  Գավառի մանկատան սաներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց Գավառի մանկատան սաներին 23.12.2016

Արդեն երրորդ տարին է, ինչ Գավառի մանկատան սաներին Ամանանորի եւ Սուրբ Ծննդյան տոներից առաջ այցելում եւ նվերներ է հանձնում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Դեկտեմբերի 23-ին մանկատուն կատարած այցի ընթացքում Գալուստ Սահակյանին ուղեկցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: ՀՀ ԱԺ նախագահը շրջայց կատարեց մանկատան սենյակներում՝ ուսումնասիրելով մանկատան սաների առօրյան, կենցաղային եւ շենքային պայմանները, արհեստագործական սենյակը: Մանկատան սաները հյուրերի ուշադրությանը ներկայացրին Սուրեն Մուրադյանի ՙԾպտված ձմեռ պապն ու ձյունանուշը՚ ստեղծագործության բեմականացումը, կատարեցին Ամանորին նվիրված երգեր:Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը, մանկատան աշխատակիցների եւ սաների անունից շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ Նախագահին, նշեց, որ մեր երկրի...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Մարդու իրավունքների պաշտպանին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Մարդու իրավունքների պաշտպանին 22.12.2016

Դեկտեմբերի 22-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ճանաչողական այցով եղավ Գեղարքունիքի մարզում: Այցի շրջանակներում Պաշտպանը եւ գրասենյակի աշխատակազմի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ: Կողմերը քննարկեցին մարզում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ քաղաքացիների` այդ խնդիրներին առնչվող անհատական բողոքները: Նրանք կարևորեցին նման ձևաչափով հանդիպումները, քանզի դրանք կարող են նպաստել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների համատեղ և ավելի արդյունավետ լուծմանը: ,, Գեղարքունիքի մարզի քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր խնդիրները գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում և մենք անում ենք հնարավորը՝ դրանց, մեր լիազորությունների և օրենքի շրջանակներում լուծում տալու...

Մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի հանձնաժողովի արգատնա նիստը կայացավ Ճամբարակ քաղաքում

Մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի հանձնաժողովի արգատնա նիստը կայացավ Ճամբարակ քաղաքում 15.12.2016

Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի հանձնաժողովի արգատնա նիստը կայացավ Ճամբարակ քաղաքում գործող > հասարակական կազմակերպության կողմից ստեղծված սոցիալական ձեռնարկության շենքում: Նիստը վարեց հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը: Նիստի աշխատանքներին մասնակցեցին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության մասնագետներ Հայկ Մկրտչյանը եւ Արփինե Հայրապետյանը: Նիստի աշխատանքների մեկնարկից առաջ ներկաները նորաբաց սոցիալական ձեռնարկության արտադրամասում...

Քննարկման ներկայացվեց Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծի նախնական տարբերակը

Քննարկման ներկայացվեց Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծի նախնական տարբերակը 15.12.2016

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկման ներկայացվեց Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծի նախնական տարբերակը: Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Եվրամիության փորձագետներ Ռոբերտ Գիրեյկոն եւ Տաթեւիկ Խոսրոեւան, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, բիզնես ոլորտի, ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ: Բացելով խորհրդակցությունը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը նշեց, որ դեռեւս ընթացքի մեջ են Գեղարքունիքի մարզի...

 Հարգանքի տուրք՝  երկրաշարժի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք՝ երկրաշարժի զոհերի հիշատակին 07.12.2016

Դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի ղեկավար կազմը, մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցները, կրթամշակութային հաստատությունների եւ այլ ձեռնարկությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Հայաստանյան ավերիչ երկրաշարժի տասնյակ հազարավոր զոհերի հիշատակն հավերժացնող հուշաքարին: Մեծ երկրաշաժի զոհերի հիշատակի արարողությունը շարունակվեց Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ կատարվեց մոմավառություն և հոգեհանգստի կարգ:

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 06.12.2016

Դեկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեցին 36 քաղաքացիներ: Նրանցից 7-ը մարզպետին դիմեցին աշխատանքի տեղավորման խնդրով, 4-ը ,,Փարոս,, համակարգում ընդգրկվելու կամ պետության կողմից սահմանված եռամսյակային դրամական օգնության ձևաչափից օգտվելու, 1 քաղաքացի պետպատվերի շրջանակներում բուժումը կազմակերպելու նպատակով: Մնացած 24 դիմումատուները մարզի ղեկավարից ակնկալում էին դրամական աջակցություն: Դիմումատուների զգալի մասի խնդրանքը մարզպետի կողմից տեղում բավարարվեց, լրացուցիչ ուսումնասիրման ենթակա դիմումները հաշվառվեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում և պատասխան կտրվեն օրենքով սահմանված...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-20 17:24:53