Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

05.07.2017

Հարգելի հայրենակիցներ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որը 1995 թվականին ընդունվեց համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, հիմնովին ծառայեց իր նպատակին՝ նպաստելով ժողովրդավարական, իրավական ու ինքնիշխան Հայաստանի կերտմանը, զարգացմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը, մեր երկիրը զերծ պահելով ներքին ու արտաքին սպառնալիքներից:
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ, ցանկանում խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով շնչող հայրենիք, անսպառ երջանկություն, քաջ առողջություն ու նորանոր հաջողություներ, ամենայն սեր ու բարիք, համահայկական նպատակների իրագործում:
Ջերմ բարեմաղթանքներով՝
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:23:44