Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի տարածքում իրականացվեցին սանիտարական մաքրման աշխատանքներ

01.07.2017

ՙՄաքուր Հայաստան՚ համապետական ծրագրի շրջանականերում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի որոշմամբ ստեղծված մարզային մշտական հանձնաժողովի վերահսկողությամբ և անմիջական պատասխանատվությամբ հուլիսի 1-ին մարզի ողջ տարածքում իրականացվեցին սանիտարական մաքրման և տարածքների բարեկարգման աշխատանքներ: Հանձնաժողովի կողմից մարզի բոլոր համայնքներին և մարզային ենթակայության կազմակերպություններին նախօրոք ուղարկվել էր հատուկ շրջաբերական՝ մաքրման աշխատանքներն իրենց տարածքներում և նախատեսված վայրերում կանոնավոր կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Ինչպես տեղեկացրեց մարզպետի տեղակալ, ՙՄաքուր Հայաստան՚ ծրագրի մարզային մշտական հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև աղբավայրերի փակման գործընթացին: ՙՈւնենք փակման ենթակա 25 աղբավայր և հույս ունենք, որ մինչև օրվա վերջ դրանց հիմնական մասը փակված կլինեն՚, -իր խոսքում նշեց մարզպետի տեղակալը:
Մարզում մեծ կարևորություն է տրվում ՙՄաքուր Հայաստան՚ ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Մարզի ղեկավարության կարծիքով՝ բնակչության շրջանում այս ծրագիրն աստիճանաբար կձևավորի լավագույն հատկանիշներ՝ շրջապատը մաքուր պահելու և պահպանելու ուղղությամբ: Սանիտարական մաքրման աշխատանքները մարզի համայնքներում վերահսկվում է մարզպետարանի աշխատակիցների կողմից, ովքեր նշանակված են որպես պատասխանատուներ: Հերթական անգամ մաքրվում են միջպետական, հանրապետական, մարզային և տեղական նշանակության ճանապարհները եւ նրանց հարող հատվածները, բնակավայերերը եւ նրանց կից տարածքները: Սանիտարական մաքրման աշխատանքներին մեծ ակտիվությամբ են մասնակցում մարզի 92 համայնքների գրեթե բոլոր համայնքապետարանների, նրանց ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների, մարզի կրթական, առողջապահական և այլ ոլորտի հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակազմերը, մարզի ճանապարհաշինական կազմակերպությունները:ՙ Թեև նախորդ շաբաթօրյակից առանձնապես տևական ժամանակ չի անցել, սակայն մաքրման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն այնուամենայնիվ զգացվում է՚,-գտնում են սանմաքրման աշխատանքներում ընդգրկված անձինք: ՙԸստ նախատեսվածի՝ այսուհետ համայնքապետարաններում շրջակա միջավայրի սանիտարական վիճակի պահպանման և վերահսկման նպատակով կստեղծվեն տեսչական մարմիններ, որոնց գործունեության արդյունքում հնարավոր կլինի տեսնել առավել մաքուր տարածքներ՚,- հավաստիացնում են ,,Մաքուր Հայաստանի,, մարզային հանձնաժողովից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 13:40:46