Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքում մեկնարկեց ամառային զորակոչը

03.07.2017

 
Հուլիսի 3-ին առավոտյան ժամերից արդեն մարդաշատ են եղել ՀՀ ՊՆ Գավառի, Մարտունու, Սեւանի և Վարդենիսի տարածքային զինվորական կոմիսարիատները, որտեղից նորակոչիկների ծնողները և հարազատները Հայոց բանակ են ճանապարհել իրենց զավակներին: Զինվորական կոմիսարիատներում հրավիրված հավաքներից հետո նորակոչիկները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են խոնարհել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին, մոմեր վառել իրենց բնակավայրերի եկեղեցիներում և ստացել հոգեւոր հայրերի օրհնությունը: Գավառի զինկոմիսարիատում նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Նա շնորհավորել է նորակոչիկների ծնողներին՝ իրենց զավակներին բանակ ճանապարհելու կապակցությամբ, իսկ նորակոչիկներին մաղթել խաղաղ ու պատվով ծառայություն և բարի վերադարձ հայրենի օջախներ: Վարդենիսի, Մարտունու և Սևանի տարածքային զինկոմիսարիատներում նորակոչիկներին բանակ ճանապարհելու ւարարողություններին ներկա են եղել  Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Կարեն Հակոբյանը, Արտաշես Նիկոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը:  Վարդենիսի տարածքում նորակոչիկներին բանակ ճանապարհելու առիթով բարեմաղթանների խոսքեր է ուղղել ՀՀ ԶՈւ բանակային երկրոդ կորպուսի հրամանատար Դավիթ Մանուկյանը, իսկ Բանակային երկրոդ կորպուսի և կայազորի հոգեւոր հովիվ Վոլոդյա սարկավագը նրանց նվիրել է Հայ զինվորի Աղոթքը և Աշոտ Երկաթի՝ Հայոց բանակի պահապան խաչը պատկերող թերթիկը: Գեղարքունիքի մարզից Հայոց բանակ զորակոչված տղաներն այսօր այցելել են Հայաստանի պատմության պետական եւ Ցեղասպանության թանգարաններ եւ Մատենադարան, ապա ժամանել հավաքակայան, որտեղից վիճակահանությամբ կմեկնեն համապատասխան զորամասեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36