Նորություններ

2017 թվականի առաջին 4 օրերին Գեղարքունիքի մարզում ծնվել է 35 երեխա 05.01.2017
Գեղարքունիքի մարզում 2017 թվականի հունվարի 4-ի տվյալներով լույս աշխարհ է եկել 35 երեխա: 14 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 9 երեխա՝ Գավառի բժշկական կենտրոնում, 6 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում, 3 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոնում, 3 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:Ամանորին 4 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 2-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում, 1-ը՝ Սեւանի բժշկական կենտրոնում:
Հարգելի հայրենակիցներ: Պատմություն դարձավ նաեւ 2016 թվականը, որի ընթացքում մեզ հաջողվեց իրականացնել խաղաղ ու ստեղծագործ հայրենիք կերտելու մեր ձգտումները, որոշակի ձեռքբերումներ ունենալ կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում: Մասնավորապես, հաջողությունները շոշափելի եղան գյուղատնտեսության, ճանապարհաշինության, քաղաքաշինության, կրթության եւ առողջապահության ոլորտներում: Մեզ միահամուռ ուժերով հաջողվեց հաղթահարել նաեւ այնպիսի ծանր փորձություն, ինչպիսին թշնամու կողմից մեզ պարտադրված Ապրիլյան պատերազմն էր Արցախում: Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների վճռականության, Հայոց բանակի արիության եւ համայն հայության համախմբման շնորհիվ հաջողվեց ...

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը 29.12.2016
Գեղարքունիքի մարզպետարանում դեկտեմբերի 28-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը:Նիստի օրակարգում քննարկվեց երկու հարց: Գեղարքունիքի մարզի 2016 թվականի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ 2016 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ մարզի համայնքներում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 95,4 տոկոս: Մարզի միջինից բարձր ցուցանիշներ են ապահովել Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր...

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ամփոփեց աշխատանքային տարին 27.12.2016
Դեկտեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը տարեվերջյան աշխատանքային հաշվետվություն ներկայացրեց հանրապետական եւ տեղական զանգվածային լրատվության միջոցներին: Մարզպետը տարվա կարեւոր ձեռքբերում համարեց մարզի գյուղատնտեսության ոլորտում արձանագրված բարձր ցուցանիշները, նկատելի հաջողությունները ամենատարբեր ուղղություններում:ՙՀացահատիկի, կարտոֆիլի բերքի, անասնակերի կուտակման ցուցանիշները մեր մարզում, թերեւս, ամենաբարձրն են Հայաստանի Հանրապետության անկախության տարիների ընթացքում: Բայց մենք դրանով չենք բավարարվում եւ շարունակելու ենք գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ամենատարբեր ծրագրերի ներդրման քայլերը, որպեսզի մոտակա տարիների ընթացքում մեր մարզի...
Դեկտեմբերի 23-ին Գավառ քաղաքի արվեստի դպրոցում կայացավ հայ մշակույթի մեծ երախտավոր, հայտնի ազգային ու հոգեւորական գործիչ Մեսրոպ արքեպիսկոպոս ՍմբատյանցիՙՏեղագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի՚ արեւելահայերեն ուղղագրությամբ լույս ընծայված գրքի շնորհանդեսը: Այն վերահրատարակվել է Գեղարքունյաց թեմի Ցամաքաբերդի հոգեւոր հովիվ Տեր-Մեսրոպ քահանա Երիցյանի նախաձեռնությամբ եւ Երեւանի գրողների միության հրատարակչական խորհրդի որոշմամբ: Գրքում հիշատակված են Գեղարքունիքի մարզի տարածքում 1862-1895 թվականների պատմական դեպքերը, նկարագրված են գավառի բոլոր եկեղեցիները, վանքերը, մատուռները, կամուրջները...

ՀՀ ԱԺ նախագահն այցելեց Գեղարքունիքի մարզ 23.12.2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում եղավ նաև Գեղարքունիքի մարզպետարանում: Աժ նախագահը և Գեղարքունիքի մարզպետը քննարկեցին աշխատանքային և ընթացիկ բնույթի մի շարք հարցեր: ՀՀ Ազգային Ժողովի հետ համագործակցության և ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին պարգևատրեց ,,ՀՀ ԱԺ Պատվո Մեդալով,,: Գեղարքունիքի մարզպետը ԱԺ նախագահին նվիրեց Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցի ,,Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի,, գիրքը, որը վերահրատարակվել է վերջերս, և որում պատմական արժեքավոր տեղեկություններ են պահպանվում Գեղարքունիքի մարզի բնակավայրերի մասին:


