Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի դպրոցականները հանգստանում են ,,Հասմիկ,, ճամբարում

07.07.2017


Համաձայն ՀՀ կառավարության ,,Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման,, նպատակով կայացրած համապատասխան որոշման, այս տարի ևս Հանքավանի ,,Հասմիկ,, ճամբարում կազմակերպվում է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների` 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը: Ճամբարն իրականացվում է 3 հերթափոխով, 20-ական օրով: Դպրոցականները ցուցակներում ընդգրկվում են համայնքապետարանների կողմից Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն ներկայացրած տեղեկանքների հիման վրա: Առաջին հերթափոխում, հունիսի 19-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում, Գեղարքունիքի մարզից հանգստի մեկնեց նախատեսված չափորոշիչները բավարարող` 96 երեխա: Վաղը՝ հուլիսի 8-ից մինչեւ հուլիսի 27-ը մարզից Ճամբար կմեկնի նշված չափորոշիչները բավարարող 115 դպրոցական: Իսկ վերջին՝երրորդ խմբի 100 երեխաները ,,Հասմիկում,, կհանգստանա հուլիսի 27-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում: Հանգստի ու ժամանցի համար ճամբարում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները , տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11