Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց կատարեց Սևանի տարածաշրջան

06.07.2017

Հուլիսի 6 ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց կատարեց Սևանի տարածաշրջան։ Մարզպետի առաջին կանգառը Սևան քաղաքի Նորիկ Դագարյանի անվան մարզադպրոցն էր, որտեղ ընթանում էր ծանրամարտի մարզային առաջնությունը։ Առաջնությանը մասնակցում էին Գավառ, Սևան, Մարտունի քաղաքների, ինչպես նաև Հայրավանք ու Վերին Գետաշեն համայնքների մարզադպրոցների սաները։ Դիմելով մարզիկներին՝ մարզպետը նշեց, որ մարզի զարգացմանը զուգահեռ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել մշակույթին և սպորտին, հավելելով, որ պետությունն այս ոլորտների զարգացման համար ունի համապատասխան ծրագրեր։ Մարզպետը հույս հայտնեց, որ տարբեր մարզաձևերում Գեղարքունիքը ներկայացնող մարզիկները հանրապետական ու միջազգային տարբեր մրցաշարերում կշարունակեն մրցանակներ նվաճելու ավանդույթները:
Այնուհետ Սևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում մարզպետը ծանոթացավ կառավարության աջակցությամբ Սեւանի տարածքի համայնքներում մեկնարկած ծրագրերի ընթացքին, ինչպես նաև՝ համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հիմնախնդիրներին եւ առաջարկություններին:<<Ցանկացած հիմնախնդրի լուծման համար պատրաստ եմ աջակցել մարզպետի լիազորություննների և հնարավորությունների շրջանակներում: Կարծում եմ, որ համատեղ ուժերով կկարողանանք կարգավորել ծագած ցանկացած հիմնահարց, գտնել արագ ու արդյունավետ լուծումներ: Աշխատանքային օրվա ցանկացած ժամի ես հասանելի եմ լինելու բոլորի համար, հարկ եղած դեպքում նաև տեղում եմ ծանոթանալու հիմնախնդիրներին: Իմ այցելությունները համայնքներ կրելու են պարբերական եւ գործնական բնույթ>>-նշեց մարզպետը ։
Այցի շրջանակներում Կարեն Բոթոյանը եղավ նաև Սևան քաղաքում գործող «Բոհեմ» արվեստանոց-թեյրան սոցիալական ձեռնարկությունում, ծանոթացավ երիտասարդների նախաձեռնությամբ բացված կենտրոնի աշխատանքներին։ Մարզպետը նշեց, որ Գեղարքունիքում արդյունավետ աշխատում են նմանատիպ ձեռնարկությունները: <<Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ նման ձեռնարկություններում ստացվող շահույթի կեսից ավելին ուղղվում է համայնքում մշակութային կյանքի զարգացմանը>>,-շեշտեց մարզպետ Կարեն Բոթոյանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59