Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարեն Բոթոյանն այցելեց Գավառի մարզադպրոց

12.07.2017

Հուլիսի 12-ին Գավառի մարզադպրոցում կազմակերպվել էր անվանի բռնցքամարտիկ Գարիկ Ղարիբյանի անվան հուշամրցաշար: Բռնցքամարտի բաց առաջնությանը մասնակցում էին Երևանի՝ ,,Դինամո,, Հրազդանի, Սևանի, Լիճքի, Գավառի և Հայաստանի մարզիկների միավորման մարզադպրոցների բռնցքամարտիկները: Մրցաշարի բացմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզիկներ,հյուրեր, երկրպագուներ: Շրջելով մարզադպրոցում՝ մարզպետը ծանոթացավ տեղի պայմաններին և հնարավորություններին, մարզադպրոցի պատմությանը, զրուցեց մարզիչների և մարզիկների հետ: Կարեն Բոթոյանը իր խոսքում նշեց, որ առաջին անգամ է Գավառի մարզադպրոցում և հաճելիորեն տպավորված է մարզադպրոցի առկա ձեռքբերումներով և , որ ինքը հաճույքով է մասնակցում նման մրցաշարերի: Մարզպետի խոսքով նման մրցաշարերը նպաստում են մարզաձևի զարգացմանը, իսկ մարզիկները ձեռք են բերում շփում և հնարավորություն՝ իրենց ուժերը չափելու այլ մարզադպրոցների մարզիկների հետ: Առաջնության անցկացման առիթով իր ողջույնի խոսքը հղեցին նաև Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ասոյանը: Բռնցքամարտի առաջնությունը կշարունակվի մինչև հուլիսի 13-ը: Հաղթող ճանաչված մարզիկները կպարգևատրվեն Գ. Ղարիբյանի անվան հուշամեդալով և մարզադպրոցի կողմից սահմանված դիպլոմներով : 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55