Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը շնորհավորեց մարզի վոլեյբոլի հավաքականի թիմին

11.07.2017

Հուլիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց Գեղարքունիքի մարզային մարզադպրոցի վոլեյբոլի հավաքականի թիմին՝ ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ դպրոցականների հանրապետական 26-րդ մարզական խաղերի մրցումներում վոլեյբոլ մարզաձևում երրորդ մրցանակային տեղ գրավելու առիթով: Կարեն Բոթոյանը շնորհավորեց թիմի մարզիկներին և մարզիչներին`  ձեռք բերած հաղթանակի համար, մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ տարբեր մրցաշարերում: Զրույցի ընթացքում մարզի ղեկավարը հորդորեց թիմի անդամներին` ակտիվ մասնակցություն ցուցաբերել բոլոր նմանատիպ մրցաշարերում և խոստացավ իր լիազորությունների շրջանակներում աջակցել թիմին` եթե դրա անհրաժեշտությունը զգացվի: Գեղարքունիքի մարզի վոլեյբոլի հավաքականի թիմին, հաղթանակի առիթով հանձնված գավաթը և դիպլոմը, թիմի մարզիչների կողմից հանձնվեց մարզպետ Կարեն Բոթոյանին: Դրանք կպահպանվեն Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծված համապատասխան ցուցադարանում: Վոլեյբոլի հավաքականի կազմում ընդգրկված են Գեղարքունիք, Նորատուս համայնքներից և Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից ընտրված 16-17 տարեկան 12 մարզիկներ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36