Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսին հանձնվեց Սուրբ Մինաս Զորավարի Խաչվառը

ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսին հանձնվեց Սուրբ Մինաս Զորավարի Խաչվառը 29.05.2017

Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ ՀՀ զինված ուժերի բանակային երկրորդ կորպուսին հանդիսավոր պայմաններում հանձնվեց Սուրբ Մինաս զորավարի Խաչվառը: Սուրբ Մինասի Խաչվառի օրհնության կարգը տեղի ունեցավ Վարդենիս քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ ձեռամբ Տեր-Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Այնուհետ Վարդենիս քաղաքի մշակույթի պալատում տեղի ունեցավ Խաչվառի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանը, սպայական անձնակազմը, Գեղարքունյաց թեմի հոգեւորական կազմը: Բացման խոսքով հանդես եկավ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման  տոնի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի առթիվ 28.05.2017

Հարգելի հայրենակիցներ: 99 տարի առաջ հայ ժողովուրդը, գտնվելով բնաջնջնման վտանգի մեջ, քաղաքական ու տնտեսական ծանրագույն պայմաններում, իր մեջ վճռական ուժ գտավ՝՝ հերոսամարտերի գնով հաղթելու Արեւելյան Հայաստան թափանցած թուրք զավթիչներին եւ հռչակելու Հայաստանի Հանրապետությունը: Դարերի ընթացքում առաջին անգամ Հայաստանը անօրիանակ մաքառումների եւ արյան գնով կարողացավ նվաճել իր պետականությունը եւ հրաշքով դնել Հայոց հայրենիքի կերտման հիմքերը: Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, ցանկանում խաղաղ ժամանակներ, համազգային միասնություն ու բարօրություն: Ջերմ բարեմաղթանքներով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյան

Գեղարքունիքի մարզում ՙՄաքուր Հայաստան՚-ին մասնակցում են բարձր պատասխանատվությամբ

Գեղարքունիքի մարզում ՙՄաքուր Հայաստան՚-ին մասնակցում են բարձր պատասխանատվությամբ 27.05.2017

Գեղարքունիքի մարզի բոլոր քաղաքային և գյուղական համայնքներում, միջպետական, հանրապետական, մարզային և ներհամայնքային նշանակության ճանապարհների եզրերին ՙՄաքուր Հայաստան՚ ծրագրի շրջանակներում իրականացվում են աղբահեռացման, սանիտարական մաքրման, որոշ աղբավայրերի հողածածկման լայնածավալ և ակտիվ աշխատանքներ: Մաքրվում են բակեր, փողոցներ, հիմնարկ ձեռնարկությունների և այլ շինությունների տարածքներ, համայնքներ ու վարչական տարածքներ: Սանիտարական մաքրման աշխատանքներին ներգրավված են բոլոր համայնքային, մարզային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, այդ թվում կրթական հաստատությունների, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին 26.05.2017

Սիրելի շրջանավարտներ: Ձեզանից յուրաքանչյուրը հիմա հարազատ դպրոցից բաժանվում է թե՜ խորին հուզմունքով, թե՜ անմոռանալի տպավորություններով՝ տանելով իր ստացած կրթության ու դաստիարակության լույսը դեպի կյանքի նոր հանգրվաններ, դեպի նոր բարձունքների նվաճում հետագա ուսման մեջ կամ աշխատանքում: Ուզում եմ լիահույս լինել, որ մեր մանկավարժները ձեր հոգիներում սերմանել են սեր դեպի հայրենիքը, ուսումը, ներարկել համազգային ու համամարդկային արժեքները, ամենայն բարեխղճությամբ նախապատրաստել Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացիներիդ: Դուք եք Հայոց հայրենիքի վաղվա կերտողը, նրա պաշտպանն ու շինարարը, բժիշկն ու մանկավարժը, նվիրական ծնողն ու ...

Հայտարարություն  մայիսի 27-ին կայանալիք հանրապետական շաբաթօրյակի վերաբերյալ

Հայտարարություն մայիսի 27-ին կայանալիք հանրապետական շաբաթօրյակի վերաբերյալ 26.05.2017

2017 թվականի մայիսի 27-ին,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում անցկացվելու է հանրապետական շաբաթօրյակ: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հանձնարարությամբ շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին: Շաբաթօրյակին մասնակցություն են ունենալու և իրենց համագործակցված աշխատանքով նախաձեռնությունն իրականացնելու են մարզի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներն ու կազմակերպությունները, ինչպես նաև անհատ բնակիչները: Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ՝ զանգահարելով 093-63-62-47 հեռախոսահամարով:

Մարզի շրջանավարտներին այցելեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետը

Մարզի շրջանավարտներին այցելեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետը 26.05.2017

Գեղարքունիքի մարզում մայիսի 26-ին ՙՎերջին զանգը՚ հնչեց մարզային ենթակայության 85 միջնակարգ եւ ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող 8 դպրոցների ավարտական դասարաններում: Մարզի դպրոցներում կազմակերպվեցին ՙՎերջին դաս՚ միջոցառումներ, որոնց մասնակցեցին նաեւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: Իր աշխատանքային առաջին օրը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն անցկացրեց մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում՝ մասնակցելով ՙՎերջին դաս՚ միջոցառումներին: Վարդենիս քաղաքի Էդիկ Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհավորեց շրջանավարտերին՝ մաղթելով հաջողություններ հետագա ուսումնառության մեջ: Վարդենիսի ավագ դպրոցում Կարեն Բոթոյանը շնորհավորանքի խոսք ուղղեց ավարտական դասարանի 60 շրջանավարտներին:ՙՍիրելի շրջանավարտներ,այս պահից դուք հրաժեշտ եք տալիս ձեր դպրոցական կյանքին եւ մուտք գործում կյանքի նոր շեմ: Այժմ արդեն ձեր կյանքի նավը նավահանգստից դուրս է գալիս ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-05 16:24:56