Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված շտաբային մարզումները գնահատվեցին բավարար 23.05.2018
2018 թվականի մայիսի 22-ին և 23-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեցին շտաբային մարզումներ, որոնց մասնակցում էին մարզի ղեկավար կազմը, ՀՀ Ոստիկանության և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունների ներկայացուցիչները: Մարզումներն անցան ըստ մշակված սցենարի և գնահատվեցին բավարար:

Կաթ արտադրողների միության հայտարարությունը 14.05.2018
Վերջին ժամանակներս գյուղացիական տնտեսություններում անհիմն լուր էր տարածվել վերամշակողների կողմից կաթի գնման գնի կտրուկ նվազեցման վերաբերյալ, ինչը առաջացրել էր գյուղացիների վրդովմունքը։ Մայիսի 11-ին խնդրի լուծման նպատակով վերամշակողների և գյուղտնտեսությունների ներկայացուցիչները հավաքվել էին գյուղնախարարի մոտ։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ մայիսի 13-ին, հաշվի չառնելով հանգստյան օրվա հանգամանքը, վերոնշյալ կազմին ընդունեց ՀՀ Կառավարության փոխվարչապետը։ Ելնելով ներկա քաղաքական իրավիճակից` համերաշխության մթնոլորտում որոշվեց փոխզիջման գնալով հարցին տալ տրամաբանական լուծում։ Թեև այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կաթի գինը ավելի բարձր էր վճարվում, սակայն կաթնամթերք արտադրողների միության անդամների կողմից երաշխավորվում է.....

Գեղարքունիքի և Իզերի մարզերի միջև կխորանա համագործակցությունը տուրիզմի ոլորտում 11.05.2018
Մայիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության ,,Աֆրատ,, տուրիստական կազմակերպության միջազգային ծրագրերի պատասխանատու Աննա Կաստելնուովոյին: Կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզում ,,Աֆրատ,, կազմակերպության կողմից մեկնարկած ծրագրերի ընթացքի, նոր նախաձեռնությունների ներդրման հետ կապված հարցեր: ,,Մենք Գեղարքունիքում նախատեսում ենք ավարտել ընթացքի մեջ գտնվող տուրիստական ծրագրերը, որոնք մեկնարկել են նախորդ տարիներին: Առաջնահերթ ենք համարում Գեղարքունիքի մարզի մուտքերում հայերեն, ֆրանսերեն եւ անգլերեն ցուցանակների տեղադրումը եւ ճանաչողական գրքույկների հրատարակումը: Մենք պետք է բացահայտենք տուրիստական նոր գրավչությունները ...

Գեղարքունիքի մարզում տոնեցին Մայիսյան հաղթանակների օրը 09.05.2018
Գեղարքունիքի մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կրթամշակութային, առողջապահական հաստատությունների, այլ հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողներից,Արցախյան ազատամարտի մասնակիցներից, պատանի երկրապահներից եւ դպրոցականներից կազմված երթերը շարժվեցին դեպի Մեծ հայրենականի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձաններ՝ ծաղկեդրմամբ հարգանքի տուրք մատուցելու հերոսների հիշատակին եւ նշելու Մայիսյան հաղթանակների տոնը: Գավառ քաղաքում Մեծ հայրենականի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձան այցելեցին եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի, պետական ու տեղական ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցներ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղերձը Մայիսյան հաղթանակների առթիվ 08.05.2018
Հարգելի հայրենակիցներ: Այսօր պատմական այնպիսի հաղթանակների օր է, որոնք մեր հայրենիքին եւ ժողովրդին պարգեւել են խաղաղություն, անվտանգ ապրելու, արարելու եւ զարգանալու հնարավորություն: Մեր պապերի քաջության, անսասան կամքի շնորհիվ էր, որ 1945 թվականի մայիսի 9-ին պարտվեց մահաբեր ֆաշիզմը, իսկ 1992 թվականի մայիսի 9-ին հաղթանակը կերտած հերոսների սերունդները նույն սխրանքը կրկնեցին գոյամարտի ելած Արցախում՝ ազատագրելով Շուշին: Մենք այսօր գլուխ ենք խոնարհում Մեծ հայրենականի մասնակից բոլոր քաջորդիների եւ արցախյան ազատամարտի հերոսների հիշատակի առաջ, նաեւ երախտագիտություն հայտնում Հայոց բանակի բոլոր սպաներին ու զինվորներին, որոնք շարունակում են իրենց պապերի ու հայրերի փառքի ճամփան՝ անառիկ պահելով Հայաստանի եւ Արցախի սահմանները: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս ...

Հաշվետվություն ՀՀ Գեղարքունիքի մարզի 2018 թվականի գործունեության ծրագրի վերաբերյալ /առաջին եռամսյակ/ 07.05.2018
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի նիստի N 29 արձանագրային որոշման N 3 հավելվածով հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի նիստի N 47 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության 2018-2020 թվականների տարածքային զարգացման գործառնական ծրագիրը: Ծրագրի նպատակներն են. 1) համախմբել 2018 թվականի ընթացքում մարզում նախատեսվող բոլոր միջոցառումները՝ մարզի ռազմավարական նպատակների...


