Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն

10.07.2018

Հուլիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Դիմատուների խնդիրները գրեթե նույն բովանդակությունն ունեին՝ աղքատության ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկվելը, աշխատանքի վերականգնումը, նոր աշխատանքի տեղավորումը, պետական պատվերի շրջանակներում բուժման կազմակերպումը, հողատարածքների ձեռքբերումն ու դրանց մշակման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, ենթակառուցվածքների և կոմունալ պայմանների բարելավումը և անձնական բնույթի այլ հարցեր:
Իշխան Սաղաթելյանը դիմումատուների զգալի մասի պահանջները տեղում բավարարեց: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված ժամկետում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59