Նորություններ
ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի հերթական նիստում որոշում կայացվեց 1 միլիոն 328,70 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի «Վաղաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նորոգման աշխատանքների ընթացքն ապահովելու համար։ ՀՀ կառավարության նույն որոշմամբ ֆինանսական միջոցներ հատկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ հանրապետության մարզերի մի շարք դպրոցների շենքային պայմանների բարեկարգման և դրա նախապատրաստական աշխատանքների համար։ Գեղարքունիքի մարզից նշված դպրոցների ցանկում ընդգրկված են Սարուխանի թիվ 2, Նորատուսի թիվ 1, Կարմիրգյուղի թիվ 2, Վարդաձորի, Ձորագյուղի, Ծովագյուղի, Ծակքարի և Ակունքի միջնակարգ դպրոցները, որոնց դեպքում հատկացված միջոցները կծախսվեն նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար։ ՀՀ կառավարություն

Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական եկամսյակի շրջանակներում բեմադրվեց 5-րդ ներկայացումը 02.04.2025
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական եկամսյակի շրջանակներում Երևանի և հանրապետության տարբեր քաղաքների թատերական խմբերի կողմից շարունակվում են բեմադրություններ նեկայացվել գեղարքունիքցի տարբեր տարիքի հանդիսատեսի համար։ Ծրագրի շրջանակներում ապրիլի 1-ին Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրընկալեց Երևանի «Հովհ.Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի դերասանական խմբին, որոնք հանդես եկան «Ոսկե ճուտիկը» մանկական երաժշտական բեմադրության ներկայացմամբ, ռեժիսոր Կարեն Խաչատրյան։ Այս անգամ, ներկայացումը դիտելու էին հրավիրվել Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների տարրական դասարանների աշակերտներ, ծնողներ, մանկավարժներ։

Գեղարքունիքի մարզում մարտ ամսին ծնվել է 115 երեխա 01.04.2025
2025 թվականի մարտ ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 55-ը՝ տղա, 60-ը՝ աղջիկ: 115 երեխաներից 17-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 56-ը՝ Մարտունու ծննդատանը, 31-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 10-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 01.04.2025
Տեղեկացվում է, որ 2025 թվականի ապրիլի 8-ին ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կկայանա ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կառավարման ապարատի պահպանման 2026 թվականի բյուջետային հայտի և 2026-2028թթ միջնաժամկետ ծախսային ծրագրերի /ՄԺԾԾ/ նախագծի քննարկումը: Ցանկացողները կարող են մասնակցել։ Ծրագրի վերաբերյալ մանրամասները՝ http://gegharkunik.mtad.am/sss/ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Մեկնարկել են փոսային նորոգման աշխատանքները 01.04.2025
Ապրիլի 1-ից մեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։ Գեղարքունիքի մարզի Սևանի, Գավառի և Մարտունու տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2025 թվականի մայիսի 10-ը։ Իսկ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի և Վարդենիսի տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ է սահմանել 2025 թվականի հունիսի 1-ը։ Նշված գործընթացն իրականացվում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների շրջանակներում։ ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ Հիմնադրամ
2025 թվականի մարտի 26-27-ին Գեղարքունիքի մարզում անցկացվել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլի մրցումները։ Մրցումները անցկացվել են 2 տարիքային խմբերով, որին մասնակցել են 69 հանրակրթական ուսումնական հաստատությունների թիմեր։ Առաջին տարիքային խումբը ներկայացրել են 5-9-րդ դասարանների, երկրորդ խումբը՝ 10-12-րդ դասարանների աշակերտները: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկվել են 2 տղա և 2 աղջիկ: Այս փուլում 1-3-րդ տեղեր գրաված թիմերը ապրիլի 10-11-ին կմասնակցեն մրցաշարի մարզային փուլի մրցումներին: Գավառի համայնքային փուլի մրցումների արդյունքում 1-ին տարիքային խմբում մարզային փուլի մասնակցության իրավունք են ստացել Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N 2 միջնակարգ, Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 և Ա. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոցների թիմերը, 2-րդ տարիքային խմբում՝ Գավառի ավագ, Սարուխանի Մ. Խոստեղյանի անվան N 2 և Գավառի Մ․ Բունիաթյանի անվան N8 միջնակարգ դպրոցների թիմերը: Սևան համայնքից մարզային փուլի․․․


