Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Սևան քաղաք

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Սևան քաղաք 23.02.2017

Փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Սևան քաղաքում: Սևանի թիվ 2 Զարթոնք մանկապարտեզում, Սևանի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատում և Սևանի բժշկական կենտրոնի նորակառույց շենքի շինհրապարակում մարզի ղեկավարը ծանոթացավ նախորդ տարվանից մեկնարկած և այս տարվա ընթացքում շարունակվող շինարարական աշխատանքներին, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսական միջոցների հաշվին: Ռաֆիկ Գրիգորյանը շինարարներին տվեց որոշակի ցուցումներ և հանձնարարականներ: Այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում Սևան քաղաքում կհիմնանորոգվեն քաղաքի Սարգիս Սևանեցի 7, 15, 21 բազմաբնակարան շենքերի տանիքները: Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցի ընթացքում եղավ նաև նշված շենքերի բակերում, ծանոթացավ իրավիճակին և հանձնարարեց նախապատրաստել...

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային  այց կատարեց Վարդենիս և Մարտունի քաղաքներ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Վարդենիս և Մարտունի քաղաքներ 22.02.2017

Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Վարդենիս և Մարտունի քաղաքներ: Վարդենիսի քաղաքապետարանում մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն, որից հետո այցելեց բազմաբնակարան այն շենքեր, որոնց վնասված տանիքներն առաջիկայում պետական աջակցությամբ եւ մարզերում իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում պետք է ենթարկվեն կապիտալ նորոգման:Ռաֆիկ Գրիգորյանը տեղում հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նախապատրաստել նախագծման եւ մյուս ընթացակարգերի հետ կապված անհրաժեշտ փաստաթղերը, որպեսզի հնարավորինս արագ ու սեղմ ժամկետներում սկսվեն եւ ավարտվեն շինարարական աշխատանքները:Նույն նպատակով մարզպետն այց կատարեց նաեւ Մարտունի քաղաքի բազմաբնակարան շենքեր, որոնց տանիքները...

Գեղարքունիքի մարզի դպրոցներում անցկացվում  է ՙԳեղարքունյաց ձմեռ-2017՚ միջոցառումը

Գեղարքունիքի մարզի դպրոցներում անցկացվում է ՙԳեղարքունյաց ձմեռ-2017՚ միջոցառումը 20.02.2017

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների ներգրավմամբ փետրվարի երկրորդ կեսից ընթանում են ՙԳեղարքունյաց ձմեռ-2017՚ խորագիրը կրող մասսայական միջոցառումներ, նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանի տեղեկացմամբ, միջոցառումների կազմակերպման համար անչափ նպաստավոր են ցուրտ ձմեռը եւ մարզի բոլոր տարածքներում պահպանված ձնածածկույթը: ՙՄրցողների համար նախատեսված ծրագրում ներառված են կշռաքարերի բարձրացում, ձգում պտտաձողի վրա, վոլեյբոլ ձյան վրա՝ լողափնյա վոլեյբոլի կանոններով, սահնակներով միմյանց տեղափոխում, սահնակների փոխանցումավազք՝ արգելքների հաղթահարումով, պարանի ձգում, դահուկավազք: Մրցումներին մասնակցում են միջին եւ բարձր դասարանների աշակերտները:

Քննարկվեց  Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության  նախագիծը

Քննարկվեց Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը 17.02.2017

Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետարանի աշխատանքային խմբի, ԵՄ խորհրդատվական խմբի, քաղաքային եւ գյուղական խոշոր համայնքների ղեկավարների, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը: Նախագծի ուժեղ եւ թույլ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ, աշխատանքային խմբի ղեկավար Վարդուհի Մնացականյանը: Նա իրազեկեց նախագծում տեղ գտած մարզի սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակի վերլուծությունը, զարգացման հեռանկարները եւ գերակա ուղղությունները, մարզի տնտեսական...

Քննարկվեցին հեռանկարային համարվող ներդրումային ծրագրերը

Քննարկվեցին հեռանկարային համարվող ներդրումային ծրագրերը 17.02.2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ 2017 թվականի հունվարի 11-ին կայացած խորհրդակցության հանձնարարականի կատարման շրջանակներում Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի եւ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում-քննարկում ՝ Գեղարքունիքի մարզում հեռանկարային համարվող ներդրումային ծրագրերը կյանքի կոչելու նպատակով: Հանդիպում-քննարկմանը մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, բանկերի եւ ներդրումային ծրագրեր ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ ...

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ճամբարակում

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ճամբարակում 16.02.2017

Փետրվարի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Ճամբարակ քաղաքում: Քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությանը մասնակցեցին տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Մարզի ղեկավարը հանդիպման մասնակիցների հետ քննարկեց սոցիալ-տնտեսական բնույթի եւ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված մի շարք խնդիրներ: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շեշտեց, որ ԿԸՀ-ի կողմից սահմանված ժամանակացույցով տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար ունեն որոշակի գործառույթներ, որոնք պետք է իրականացնեն սահմանված ժամկետներում եւ օրենքով սահմանված կարգով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-28 16:46:35